Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները շարունակում են պայքարը Եվրոպայի վարկանիշային առաջնությունում:
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Եվրոպայի առաջնության մրցումային 5-րդ օրը պայքարի մեջ մտան 81 կգ քաշային տղամարդիկ: Ռաֆիկ Հարությունյանը պոկում վարժությունում բարձրացրեց 154 կգ և նվաճեց այս վարժության փոքր բրոնզե մեդալը:
Հրում վարժությունում Հարությունյանը գլխավերևում պահեց միայն 182 կգ: Երկամարտի 336 արդյունքով Ռաֆիկ Հարությունյանը Եվրոպայի առաջնությունում դարձավ բրոնզե մեդալակիր: