f

Անկախ

Երևանում տրանսպորտի գինը գրեթե եռակի թանկացնելու ծրագիրը Նիկոլ Փաշինյանի թիմը ներկայացնում է որպես բարեփոխում. Թեւանյան


Երևանում տրանսպորտի գինը գրեթե եռակի թանկացնելու ծրագիրը Նիկոլ Փաշինյանի թիմը ներկայացնում է որպես բարեփոխում։ Ասում են, թե, իբր, մեկ ուղևորի փոխադրման ինքնարժեքը տատանվում է 200-ից 230 դրամի սահմաններում։ Թե ինչպես են ստացել այդ թիվը՝ չեն ասում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է « Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։

«Փոխարենն ուրիշ բան են ասում և իրենց այդ ասածով բռնվում է սուտը։ Սուտը և տրանսպորտի գինը թանկացելու իրական նպատակը։

Եվ այսպես, ՔՊԿ-ական չինովնիկը պնդում է, որ քաղաքային տրանսպորտի տարեկան սուբսիդիան կազմում է 7 միլիարդ դրամ։ Նա հնչեցրել է նաև տրանսպորտից օգտվողների թիվը (ավտոբուս, տրոլեյբուս, մետրո)․ 635.000 ուղևորափոխադրում՝ 1 օրում։ Այսինքն՝ տարեկան 231․775․000։

Որպեսզի պարզենք, թե 1 ուղևորի համար որքան գումար է սուբսիդավորում բյուջեն, պետք է 7 միլիարդը բաժանենք 231.775.000-ի։ Ստացվում է մոտ 30 դրամ։ Այսինքն՝ իրենց իսկ ներկայացրած թվերով՝ այսօրվա մեկ ուղևորափոխադրումը կազմում է 130 դրամ, որից 100-ը վճարում է քաղաքացին, իսկ 30 դրամը տալիս է բյուջեն։

Ստացվում է, որ տրանսպորտը թանկացնելը հետապնդում է բացառապես գերշահույթ ստանալու նպատակ, կամ իրենց իսկ սիրած բառերով ասած՝ քաղաքացուն թալանի մատերիալ սարքելու նպատակ։

Այնպես որ, թող դեմագոգիայով չզբաղվեն։ Իրենք տրանսպորտի գինը թանկացնում են ճիշտ այն նպատակով, ինչով որ մյուս հարկերն ու տուրքերը, կարմիր կետագծերով ավտոկայանատեղիները և գույքահարկերը ավելացրեցին։ Նպատակը մեկն է՝ քաղաքացուն դարձնել «մուծվող», որպեսզի իրենք հարստանան՝ բյուջեն մսխելով։ Դրա համար էլ հարկատուին հռչակում են հերոս։ Իրենց պատկերացրած հերոսն առավոտից երեկո աշխատողն ու բյուջեին փող տվողն է։ Դե իսկ բյուջեն Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները տնօրինում են սեփական դրամապանակի պարունակության պես»,-գրել է նա։

Նիկոլ Փաշինյան Երևան Հայաստան Անդրանիկ Թևանյան Երևանի քաղաքապետարան հանրային տրանսպորտ

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին