Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները սկսեցին պայքարն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչներում:
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության օղակների վարժության եզրափակիչում Հայաստանի հավաքականն ուներ երկու ներկայացուցիչ` Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը: Վերջինս` հավաքելով 14.500 միավոր դարձավ աշխարհի գավաթի խաղարկության օղակների վարժության արծաթե մեդալակիր: Արթուր Ավետիսյանը 4-րդն է: