f

Անկախ

«Ծայրաստիճան անհիմն մեղադրանք է, զավեշտ». Մհեր Բիշարյանը չի կալանավորվել


Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանը, որը նախօրեին ձերբակալվել էր պաշտոնական դիրքի չարաշահման, պաշտոնական կեղծիքի մեղադրանքով՝ ԴՆԹ նույնականացման սարքերի ձեռքբերման գործով, Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ ազատ է արձակվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Մհեր Բիշարյանի փաստաբան Էմին Խաչատրյանը։

«Հակակոռուպցիոն դատարանը քննելով Մհեր Բիշարյանին երկու ամսով կալանավորելու մասին միջնորդությունը, գտել է, որ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը անհիմն է եւ ենթակա է մերժման: Պարոն Բիշարյանը երեկ 16:30-ից ազատության մեջ է»,- ասաց նա:

Փաստաբանը հավելեց, որ Մհեր Բիշարյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը. «Ծայրաստիճան անհիմն մեղադրանք է, որեւէ ծանրակշիռ փաստական տվյալ չի ներկայացվել, որը կվկայի չարաշահման մասին, միայն մեղադրանքի մեջ այն եզրույթը, որ գրված է, որ պարոն Բիշարյանը գործել է հակառակ պետության շահի, դա զավեշտ է եւ ծայրաստիճան անարդար: Այս պահին կաշկանդված ենք նախքաննական  գաղտնիքով եւ որեւէ մանրամասն տեղեկատվություն չենք կարող տրամադրել»:

NEWS.am-ի տեղեկություններով՝ քրեական վարույթը, որի շրջանակներում ձերբակալվել էր Բիշարյանը, նախաձեռնվել է դեռևս նախորդ տարի և վերաբերվում է գնումների գործընթացքում թույլ տրված ենթադրյալ չարաշահումներին: Խոսքը մասնավորապես՝ պատերազմի զոհերի ԴՆԹ նույնականացման փորձաքննությունների համար նախատեսված սարքավորումների ձեռքբերման նպատակով դեռևս երեքուկես տարի առաջ կնքված կասկածելի գործարքի մասին է:

Մասնավորապես «Դատաբժշկական Գիտագործնական Կենտրոն» ՊՈԱԿ-ը դեռևս 2020թ.  դեկտեմբերին ռազմական դրությամբ պայմանավորված ԴՆԹ նույնականացման փորձաքննությունների համար նախատեսված վերլուծիչ սարքերի և պարագաների հավաքածուի ձեռքբերման նպատակով մրցույթ էր հայտարարել, որի արդյունքում 295,8 մլն դրամի պայմանագիր էր կնքել  լաբորատոր սարքավորումների և քիմիական նյութերի ներմուծմամբ և մատակարարմամբ զբաղվող «Մեդիսար» ՍՊԸ–ի հետ։ NEWS.am-ը հետաքննության արդյունքում բարձրաձայնել էր պատերազմի զոհերի մասունքների ԴՆԹ նույնականացման փորձաքննություններին առնչվող մատակարարման արդյունքում հնարավոր գերշահույթի ապահովման մասին և դեռևս 2021թ. իրավապահ մարմիններին հորդորել էր ուսումնասիրել գնման գործընթացը՝ պարզելու, թե որքանով են արդյունավետ ծախսվել պետական միջոցները, արդյոք պաշտոնատար անձինք որևէ առնչություն ունե՞ն գործարքից ստացված շահույթի հետ, արդյոք գործ ունե՞նք պետական միջոցների վատնման ենթադրյալ դեպքի հետ, թե՞ ոչ։

Չի բացառվում, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի  շրջանակներում հարցաքննվի նաև առողջապահության նախկին նախարար, ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը, քանի որ հիշյալ գնման գործընթացը տեղի է ունեցել նրա պաշտոնավարման ընթացքում:

Մհեր Բիշարյան Հայաստան Հակակոռուպցիոն դատարան

․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
«Հեռացնե՛լ Նիկոլին», Հիմնական խրամատը Հայաստանի հրապարակն է». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց
Ոստիկանները Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս մտնել Կիրանց
Սյունիքում իրանական ավտոբուսի ողբերգական դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. պարզվել է զոհերի և վիրավորների ինքնությունը
Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց և միանալ բնակիչներին
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Ավելին
Ավելին