f

Անկախ

Կյանքից հեռացել է Երվանդ Քոչարի որդին՝ ճարտարապետ Հայկազ Քոչարը


Կյանքից հեռացել է Երվանդ Քոչարի որդին՝ ճարտարապետ Հայկազ Քոչարը: Այս մասին հայտնում են «Երվան Քոչարի» թանգարանից։

«Հայկազ Քոչարը 1971 թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետը: Նույն թվականից աշխատել է Տեխնիկական էսթետիկայի համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղում։

Հայկազ Քոչարը հեղինակ է Արամ Խաչատրյանի, Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանների ինտերիերների, Գյումրիի դրամատիկական թատրոնի շենքի արտաքին ու ներքին ձևավորումների, Հայոց ցեղասպանության թագարան-ինստիտուտի մշտական ցուցադրության (1995 թ.), համահեղինակ է (նկարիչներ Կամո Նիգարյանի և Էդուարդ Սադոյանի հետ) Սարդարապատի հուշահամալիրում բացված Հայաստանի ազգագրության թանգարանի մշտական ցուցադրության (1978 թ.)։ Նրա նախագծերով կառուցվել են մի շարք առանձնատներ, բնակելի շենքեր, ձևավորվել հասարակական և արտադրական շենքեր: Նա հեղինակ է մշակութային-կենցաղային մի շարք նորատիպ ապրանքների նախագծերի, որոնց համար ստացել է բազմաթիվ շնորհակալագրեր ու հեղինակային վկայագրեր։

Երվանդ Քոչարի թանգարանի հիմնադրման պահից (1984 թ.) Հայկազ Քոչարի նախագծերով են իրականացվել թանգարանի ինտերիերի և ցուցադրությունների, լուսավորության, կահավորման ձևավորումները։ Երվանդ Քոչարի «Կիբեռնետիկայի մուսան», «Մելամաղձություն» և «Բիբլիական Դավիթ» մոնումենտալ քանդակների պատվանդանների ճարտարապետն է. վերջին երկուսը մեծացվել և բրոնզի են փոխադրվել նրա անմիջական հսկողությամբ։

Հայկազ Քոչարը Հայաստանի ճարտարապետների միության անդամ էր (1978թ.), Երևանի քաղաքապետարանի «Տարվա լավագույն ճարտարապետական կառույց» մրցույթի հաղթող (1997)։

Նրա երկրային կյանքի ավարտով մի կարևոր գույն պակասեց մեր կյանքում. ճարտարապետը յուրովի էր սիրում Երևանն ու նրա մարդկանց…

Հյուրասեր էր, բարի, կամեցող, պատվախնդիր, իսկ նրա մարդկային հմայքն ու վիթխարի անհատականությունը շատ ուսանելի շերտեր ունեին ընկերների, ծանոթ-բարեկամների համար…

Հիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի…», - նշված է թանգարանի ֆեյսբուքյան էջում արված հրապարակման մեջ։

 

մահազդ Հայկազ Քոչար Հայաստան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին