Կասպից ծովում 24 ժամում երրորդ անգամ երկրաշարժ է գրանցվել։
3,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել տեղական ժամանակով 18:49-ին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ավելի վաղ նույն օրը՝ փետրվարի 18-ին, Կասպից ծովում երկու երկրաշարժ է տեղի ունեցել՝ տեղական ժամանակով ժամը 12:30-ին 3,4 մագնիտուդ, 16:46-ին՝ 3,2 մագնիտուդ ուժգնությամբ: