Մենք այս տարի արդեն պետք է ամբողջացնենք ավտոբուսների համար առանձնացված գծերի մեր ծրագիրը: Այս մասին այսօր՝ փետրվարի 19-ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Նա հետաքրքրվեց, թե արդյոք արդեն կա՞ ձևավորված առաջարկ դրա հետ կապված, ինչին տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը պատասխանեց. ««Իլ դե Ֆրանսի» գործընկերների հետե էլ եմ հանդիպել, հեռահար հանդիպում էլ եմ ունեցել, իրենց կողմից որոշ առաջարկներ եմ ստացել, նմերկայումս քննարկման փուլում են, առաջիկա մի քանի օրում կարող ենք մի քանի որոշակի տարբերակներ ներկայացնել ձեր վերջնական հաստատմանը, որ կյանքի կոչենք»:
Ավինյանն առաջարկեց այս շաբաթ քննարկում անցկացնել. «Արդեն հասկանանք, որոշումները կայացնենք, որպեսզի գարնանը արդեն սկսենք այդ գծերի իրականացման գործընթացը»,-ասաց նա: