f

Անկախ

COP29 նստաշրջանը հյուրընկալող Ադրբեջանն աչքի է ընկնում մարդու իրավունքների կոպտագույն խախտումներով. Մերի Ռոբինսոն


Euobserver-ը  հրապարակել է Իռլանդիայի նախկին նախագահ, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների նախկին գերագույն հանձնակատար Մերի Ռոբինսոնի հոդվածը, որտեղ նա նշում է, որ COP29 նստաշրջանը հյուրընկալող Ադրբեջանը սպրդել է Մյունխենի անվտանգության համաժողովի մանրազնին վերլուծությունից:

Ստորև ներկայացվում է հոդվածի հայերեն թարգմանությունը.

«Այս շաբաթ հրապարակված Մյունխենի անվտանգության զեկույցը՝ ամենամյա համաժողովին ընդառաջ, շատ մանրակրկիտ կերպով է նկարագրում միջազգային անվտանգությանն առնչվող ամենահրատապ մարտահրավերները:

Այնուհանդերձ, զեկույցում բացակայում է ժողովրդավարության համար առանցքային մի թեմա և այն չի արժանանում պատշաճ ուշադրության. այն է՝ համաշխարհային պայքարն անարդար ու կեղծ ընտրությունների դեմ, որոնք մինչ օրս էլ շարունակվում են տեղի ունենալ։ Այս երևույթն ակնհայտորեն դրսևորվել է վերջերս Ադրբեջանում տեղի ունեցած նախագահի արտահերթ ընտրությունների ժամանակ, որոնց արդյունքում, ոչ անսպասելիորեն, հաղթել է գործող նախագահ Իլհամ Ալիևը՝ հավաքելով քվեների ավելի քան 92 տոկոսը:

Ադրբեջանի նախագահի հերթական ընտրությունները պետք է տեղի ունենային 2025 թվականի սկզբներին, մինչդեռ նախագահ Ալիևը դրանց անցկացումն արագացրել է՝ արտահերթ ընտրություններ նշանակելով 2024 թվականի փետրվարի 7-ին, արդյունքում՝ խիստ մտահոգիչ հարցեր առաջացնելով ժողովրդավարական գործընթացները շահարկելու վերաբերյալ: Ամսաթվերի այս կտրուկ փոփոխության թափանցիկության բացակայությունը մտահոգություն է առաջացնում գործող նախագահի՝ ընտրական ժամկետները շահարկելու իրավասության վերաբերյալ:

Նախագահ Ալիևի՝ ընտրություններն արագացնելու որոշումը համընկնում է հաշվարկված քաղաքական ռազմավարության հետ։ Հենվելով ժողովրդականության աճի ալիքի վրա, որը ձեռք է բերվել վերջերս կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի բռնազավթման արդյունքում, Ալիևը նպատակ էր դրել այդ շարժիչ ուժը կապիտալի վերածել և ապահովել իր շարունակական տիրապետությունը իշխանության գլխին:

Այս մանևրը նախադեպ ունի. այն արձագանքն է անցյալի այն դեպքերի, երբ նախագահը փոփոխել էր ընտրական օրենսդրության կանոնները հօգուտ իրեն, որպեսզի պահպաներ իր հոր կողմից տասնամյակներ առաջ սկիզբ դրած կլեպտոկրատիային:

Իլհամ Ալիևը 2009 թվականին չեղարկել էր նախագահների պաշտոնավարման երկու ժամկետի սահմանափակումը՝ ամրապնդելով իր դիրքերը նախագահի պաշտոնում: Դրան հաջորդել էին 2016 թվականի օրենսդրական փոփոխությունները՝ ներառյալ նախագահի պաշտոնավարման ժամկետի երկարաձգումը՝ 5-ից դարձնելով 7 տարի, և թեկնածուների տարիքային շեմի իջեցումը, ինչն էլ բացահայտ ակնարկ էր տոհմական ծրագրի իրականացման, այն է՝ ապագայում իր որդուն իշխանության անխափան փոխանցումն ապահովելու նպատակով:

Մեկ այլ կասկածելի քայլով էլ Ալիևը իր կնոջը նշանակել էր երկրի առաջին փոխնախագահ՝ ամրապնդելով ընտանեկան վերահսկողությունը երկրի ղեկավարության վրա:

Ալիեւի երկաթյա կառչածությունը

Ադրբեջանի քաղաքական լանդշաֆտի վրա Ալիևների ընտանիքի անսասան ​​կառչածությունն ավելի է ընդգծվում արդար ընտրական գործընթացների ճնշմամբ և մարդու իրավունքների հարգանքի խնդիրներով:

2003 թվականին իշխանության ղեկը ստանձելուց ի վեր Իլհամ Ալիևը հետևողականորեն ճնշել է ընդդիմությանը և կալանավորել է ավելի քան հարյուր քաղաքական հակառակորդների, ինչպես նաև բանտարկել է Լեռնային Ղարաբաղի ութ հայտնի նախկին առաջնորդներին՝ իր վարչակազմի կողմից ավելի քան 120 հազար էթնիկ հայերի էթնիկ զտումներից հետո:

Հետևապես, զարմանալի չէ, թե ինչու նախագահի մյուս վեց թեկնածուները, որոնք  այս վերջին ընտրություններում առաջադրվել էին Ալիևի «դեմ», բացարձակապես չքննադատեցին նրա իշխանությանը, ըստ էության, փառաբանելով Ալիևին որպես մեծ պետական ​​գործչի, ինչն էլ հանգեցրեց ընտրությունների, որի ժամանակ «որևէ լուրջ տարաձայնություն չեղավ… [ինչը] հանգեցրեց իսկական բազմակարծությունից զուրկ մի մրցույթի»,- նշել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության դիտորդներից մեկը։

Ավելին, խոսքի ազատության հանդեպ վարչակարգի արհամարհանքն ակնհայտորեն դրսևորվում է անկախ լրագրությունը խեղդելով, լրագրողների շարունակական ձերբակալություններով, այն լրագրողների, որոնք համարձակվել են բացահայտել կոռուպցիոն երևույթները՝ հատկապես ընտրություններին նախորդող ամիսներին: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը Մամուլի ազատության համաշխարհային սանդղակում 180 երկրների թվում Ադրբեջանին դասակարգել է 151-րդ հորիզոնականում, ինչն արտացոլում է խոսքի ազատության ճնշման շլացուցիչ օրինակը:

 

COP29

Չնայած այն պնդումներին, որ ընտրություններին ավելի քան 80 հազար դիտորդ է գրանցվել, Ադրբեջանի պատմությունը՝ դիտորդներին վտարելու, ընտրակեղծիքների մեջ ներգրավված լինելու և բողոքի ցույցերը բռնի ուժով ճնշելու դեպքերը, լուրջ մտահոգություններ են առաջացնում այդ երկրի ընտրական գործընթացների հանդեպ վստահության վերաբերյալ:

ԵԱՀԿ-ն իր հայտարարության մեջ մեջբերել է «քվեատուփերի լցոնման ցուցումներ…[ինչը] լուրջ հարցեր է առաջացրել այն մասին, թե արդյոք քվեաթերթիկները հաշվել են և ազնվորեն են ներկայացրել» այս ամիս անցկացված ընտրությունների ժամանակ:

Քանի որ միջազգային հանրությունն ականատես է լինում այս աղետաբեր նախանշաններին, հրամայական է դառնում հասցեագրել Ալիևի ռեժիմի կողմից իրականացված մարդու իրավունքների կոպտագույն խախտումները: Սա հատկապես կարևոր է, քանի որ Ադրբեջանը հյուրընկալելու է COP29-ը՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ կարևոր հանդիպումը, որը նախատեսվում է անցկացնել այս տարեվերջին:

Քանի որ հիմա հազարավոր գործարարներ, կլիմայի և մարդու իրավունքների պաշտպանության ակտիվիստներ, ինչպես նաև պետական բանակցողներ պատրաստվում են այցելել Բաքու այս տարի, նրանք պետք է դա անեն մաքուր խղճով և կոչ անեն հյուրընկալող երկրին՝ պատշաճ կերպով վերաբերվել մարդու հիմնարար իրավունքներին, որը COP գործընթացի առանցքային բաղադրիչն է:

Անթույլատրելի է վարչակազմի կողմից մարդու իրավունքների ոտնահարման արձանագրությունների վրա աչք փակելը: Խիստ անհրաժեշտություն է, որ Ադրբեջանը հարգի մարդու իրավունքները և անկախ մամուլը, ազատ արձակի բոլոր քաղբանտարկյալներին և խաղաղության համաձայնագիր կնքի Հայաստանի հետ՝ Լեռնային Ղարաբաղում իր ռազմական գործողություններից հետո: Սա նվազագույնն է, ինչ պետք է ակնկալել COP29-ը հյուրընկալող երկրից»։

Մերի Ռոբինսոն COP29 նստաշրջան Ադրբեջան Աշխարհում

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին