f

Անկախ

Բաժնետիրական կազմի փոփոխության գործընթացը սկսվել է դեռ երկու տարի առաջ. Ամերիաբանկ


Bank of Georgia Group-ը եւ Ամերիաբանկը այսօր հայտարարեցին, որ բանակցությունների արդյունքում համաձայնության են եկել BOGG-ի կողմից բանկի ձեռքբերման շուրջ։ Դատելով երկու կողմերի հայտարարություններից,  սա Հայաստանի բանկային համակարգի համար կարեւոր գործարք է լինելու, քանի որ Խմբի միջոցով Ամերիաբանկն արդյունքում կարող է դառնալ Լոնդոնի միջազգային բորսայում ցուցակված միակ ֆինանսական կառույցը Հայաստանում։ Սա կարեւոր է՝ հատկապես հաշվի առնելով HSBC Հայաստանի վաճառքի ընթացիկ գործընթացները։ Մյուս կողմից, սակայն, այս գործարքը բազմաթիվ հարցեր է առաջացրել հասարակության շրջանում, որոնք պարզաբանելու խնդրանքով դիմել ենք Ամերիաբանկին։

Այսօր BOGG-ն և Ամերիաբանկը հայտարարեցին բանկի բաժնետոմսերի ձեռքբերման շուրջ համաձայնության հասնելու մասին։ Մինչև գործարքի կնքումը դեռևս հաստատման մի քանի գործընթացներ կան։ Ձեր կանխատեսումներով ե՞րբ կկայանա վերջնական գործարքը։

Ճիշտ եք, գործարքը դեռ պետք է հաստատվի, կողմերը հայտարարել են միայն բանակցությունների փուլի ավարտի մասին։ Այն դեռ պետք է հաստատվի Ամերիաբանկի և BOGG PLC-ի բաժնետերերի ընդհանուր ժողովների, ինչպես նաև հավանության արժանանա կարգավորող մարմինների՝ ներառյալ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ Գործընթացի ավարտի մասին հստակ ժամկետներ չկան, թեև ակնկալում ենք, որ գործընթացը կարող է ամփոփվել առաջիկա մի քանի ամիսների ընթացքում:

Հաշվի առնելով, որ Ամերիաբանկի հիմնական բաժնետեր Ռուբեն Վարդանյանն այս պահին անազատության մեջ է, ո՞վ է բանակցում BOGG-ի հետ։

Պարոն Ռուբեն Վարդանյանն ուղղակիորեն չի հանդիսանում Բանկի բաժնետեր: Ամերիաբանկի 48.82% բաժնետեր է Իմաստ Գրուպը, որում էլ Ռուբեն Վարդանյանի բաժնեմասը հանձնված է հավատարմագրային կառավարման:

Իմաստ Գրուպը Ամերիաբանկի հինգ բաժնետերերից մեկն է, որը չի տիրապետում քվեարկող բաժնետոմսերի մեծամասնությանը։ Բանկի բաժնետերերի կազմում են նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, Ասիական զարգացման բանկը, Աֆեյան հիմնադրամը։ 

Յուրաքանչյուր բաժնետեր կարող է որոշումներ կայացնել միայն իր տնօրինության տակ գտնվող բաժնեմասի վերաբերյալ, իսկ գործարքի հաստատումը պետք է տեղի ունենա բոլորի համատեղ որոշմամբ։

Գործարքը տարբեր ենթադրությունների տեղիք է տվել, մասնավորապես այն պատճառով, որ Ռուբեն Վարդանյանը շուրջ 5 ամիս գտնվում է ադրբեջանական բանտում։ Ի՞նչ կասեք այս խոսակցությունների վերաբերյալ, ե՞րբ են սկսվել գործարքի շուրջ բանակցությունները։

Նախ նշենք, որ բաժնետիրական կազմի փոփոխության վերաբերյալ գործընթացը սկիզբ է առել դեռևս երկու տարի առաջ: Այս գործընթացում ներգրավված են եղել բոլոր բաժնետերերը:

Ի՞նչ փոփոխությունների կարող է հանգեցնել գործարքը երկու բրենդների համար, սեփականատիրոջ փոփոխությունը որևէ ազդեցություն կունենա՞ Ամերիաբանկի հաճախորդների համար։

Գործարքի հաստատման պարագայում Ամերիաբանկը կշարունակի բիզնեսի ընդլայնումն ու զարգացումն իր բրենդի ներքո և գործող ղեկավար թիմի առաջնորդությամբ` հավատարիմ իր որդեգրած արժեքներին, հռչակած առաքելությանն ու տեսլականին: Որևէ փոփոխություն տեղի չի ունենալու այս հնարավոր գործարքի հաստատման պարագայում: Այս գործարքը միայն ենթադրելու է փոփոխություն բանկի բաժնետիրական կազմում: Նշենք, որ նախկինում բաժնետիրական կազմի փոփոխություններ եղել են, և դրանք երբևէ չեն ազդել, և այս պարագայում էլ չեն ազդի Ամերիաբանկի գործունեության վրա: Այս ամենը շեշտադրելու համար այս գործարքի կապակցությամբ BOGG Խումբը նախաձեռնելու է իր անվան փոփոխության գործընթաց` իր անդամների ինքնուրույնությունը և իր միջազգային գործունեության ընդլայնման այս նոր փուլը ընդգծելու համար:

Ավելին, այս հնարավոր գործարքի հաստատման պարագայում Ամերիաբանկը հասանելիություն կստանա համաշխարհային ֆինանսական շուկաներին` կապիտալի ներգրավման ու ներդրումներ կատարելու համար, որը, բնականաբար, իր դրական ազդեցությունը կունենա և նոր հնարավորություններ կստեղծի գործընկերների և հաճախորդների համար: Նման Խմբի անդամ դառնալը կամրապնդի գործող թղթակից բանկերի հետ համագործակցությունը, ինչպես նաև հնարավորություն կընձեռի ընդլայնել թղթակցային հաշիվների ցանկը:

Ամերիաբանկ Ռուբեն Վարդանյան Հայաստան

Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի օդանավակայանը
ԿԳՄՍ նախարարությունը համաձայն է «Գոյ» թատրոնի մասնավորեցմանը. Սարգիս Արզումանյան
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
Շարժման անդամները կգիշերեն Սոլակ գյուղում․ վաղը կշարունակվի երթը դեպի Երևան
Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել
Երթը շարունակվում է .ուղիղ
Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին
Երկիրն արձակուրդի մեջ է, պետք է հետ բերել արձակուրդից եւ ունենալ պետականամետ իշխանություն. Դավիթ Ամալյան
Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
Ավելին
Ավելին