f

Անկախ

Կրակոցներ` Կոտայքի մարզում, կան վիրավորներ․ մասնակիցների թիվը մեկ տասնայկից ավելի է


Փետրվարի 17-ին խուլիգանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։25-ի սահմաններում  ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 4 և 5 շենքերի միջնամասում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։ Հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Կարճ ժամանակ անց ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել է «Հրազդան» բժշկական կենտրոնից, որ  ծեծի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխել 2 տղամարդու։

Կոտայքի մարզի բնակիչներ 23-ամյա Զավեն Ն․-ն, 24-ամյա Ռոբերտ Կ․-ն, 21-ամյա Արման Մ․-ն, 22-ամյա Սիմոն Ա․-ն, 22-ամյա Կարեն Ս․-ն, 21-ամյա Ալբերտ Մ․-ն և 21-ամյա Ռաֆիկ Շ․-ն վիճաբանել են նույն մարզի բնակիչներ Արման Հ․-ի, Ժորա Հ․-ի, Արթուր Հ․-ի և Վայոց ձորի մարզի բնակիչ 24-ամյա Կարեն Հ․-ի հետ, որի ընթացքում հասարակության նկատմամբ ցուցաբերելով բացահայտ անհարգալից և արհամարհական վերաբերմունք, մոտ 15 րոպե տևողությամբ նշված անձինք փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ Արման և Ժորա Հ․-երին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, միմյանց նկատմամբ հնչեցրել են հայհոյանքներ՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, իսկ կռվի մասնակիցներից մեկը իր մոտ գտնվող  ատրճանակից կրակոց է արձակել դեպի օդ։

Աղբյուրի տեղեկություններով՝ Արման, Ժորա, Արթուր Հ․-երը և Կարեն Հ․-ն ոստիկաների կողմից հայտնաբերվել են ու կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել են  Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ դեպքի փաստով ՀՀ քր. օր. 297 հ. 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ոստիկանության Հրազդանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և տարված բացատրական աշխատանքների արդյունքում ժամեր անց ոստիկանություն են ներկայացել 22-ամյա Կարեն Ս-ն, 21-ամյա Արման Մ․-ն, 23-ամյա Զավեն Ն․-ն, 21-ամյա Ռաֆիկ Շ․-ն, 22-ամյա Սիմոն Ս․-ն և 21-ամյա Ալբերտ Մ․-ն, որտեղ Զավեն Ն․-ն ներկայացրել է «Ekol Gediz» տիպի ատրճանակը:

Աղբյուրի տեղեկություններով՝ վերջիններս քննիչի որոշմամբ ձերբակալվել են և տեղափոխվել ոստիկանության Հրազդանի բաժնի ձերբակալվածների պահման վայր։

Աղբյուրի տեղեկություններով` Արման Հ․-ն, Ժորա Հ․-ն, և Արթուր Հ․-ն հարազատ եղբայրներ են։

կրակոցներ վիրավորներ Հայաստան

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին