f

Անկախ

ՀՀ-ի իրավական համակարգը դեռևս չի բավարարում օտարերկրյա ներդրողներին. ՏՏ միության ղեկավար


Վերջերս Հայաստանում հաստատվեց պայմանագրի տեսակը ստարտափներում ներդրումներ կատարելու մասին։ Սակայն ՀՀ իրավական դաշտն այնքան էլ հայտնի չէ օտարերկրյա ներդրողներին։ Պետք է հասկանալ՝ ինչպես «փոխպատվաստել» միջազգային իրավունքն այստեղ՝ չվնասելով երկրի շահերին։

 Հայաստանի իրավական համակարգը դեռ լիովին չի բավարարում ստարտափներում օտարերկրյա ներդրողներին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանի Առաջատարտեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը։

Կառավարության վերջին նիստերից մեկի ժամանակ որոշվեց Հայաստանի իրավական դաշտում ներդնել SAFE (Simple Agreement for Future Equity կամ «պարզ համաձայնագիր ապագա բաժնետոմսերի մասին») պայմանագրի տեսակը: Այն վերջին տարիներին ամենատարածվածներից է դարձել աշխարհում վենչուրային ներդրողների համար (որոնք ներդրումներ են կատարում սկսնակ նախագծերում): Ըստ այդ պայմանագրի՝ ներդրված գումարի դիմաց ներդրողը ավտոմատ կերպով ստանում է բաժնետոմսեր, երբ նախագիծը հասնում է զարգացման որոշակի աստիճանի:

Այսպիսով, պոտենցիալ ներդրողները Հայաստանում իրենց համար ծանոթ իրավական գործիք կտեսնեն ։ Սակայն Կարապետյանը նշեց, որ ընդհանուր առմամբ Հայաստանի իրավական համակարգը նրանց համար անծանոթ է մնում։

«Այդ պայմանագրերի ներդրումը կարևոր քայլ է, բայց հետագայում, ամենայն հավանականությամբ, ներդրողը կասի՝ բայց ինչ դատարան կգնանք, եթե վեճ ունենանք»,- նշեց նա:

 

Իհարկե, խոսքն այն մասին չէ, որ հայկական օրենքները կամ դատարաններն ավելի վատն են, դրանք պարզապես անհայտ են օտարերկրյա ներդրողների համար։ ԱՏՁՄ ղեկավարը նշեց, որ նրանք, գումար ներդնելով, ուզում են գործ ունենալ մի համակարգի հետ, որը լավ գիտեն և որի ուսումնասիրության վրա ժամանակ ու գումար պետք չէ ծախսել։

Ժամանակին նա ստարտափ է հիմնել, սակայն ներդրումներ ներգրավելու համար ստիպված է եղել գրանցել այն ամերիկյան Դելավեր նահանգում։ Հակառակ դեպքում, պետք է ապավինել միայն տեղական ներդրողների (ինչը շատ ավելի կնեղացներ ֆինանսական հեռանկարները)։

Իհարկե, այդքան էլ ճիշտ չէ պահանջել, որ Հայաստանը հրաժարվի իր իրավական համակարգիցև ընդունի ուրիշի համակարգը։ Բայց կան տարբերակներ, որոնց դեպքում միջազգային իրավական մոդելները (օրինակ՝ բրիտանական կամ ամերիկյան, բիզնեսին լավ հայտնի) առաջարկվում են մասամբ՝ ազատ տնտեսական գոտիներում, որտեղ պետությունն ուզում է արտասահմանյան բիզնես ներգրավել։

Ռուբեն Օսիպյան - Sputnik Արմենիա, 1920, 18.01.2024

«Ես պետական քաղաքականության մասնագետ չեմ և լուծումներ չեմ կարող առաջարկել։ Բայց այս կամ այն ձևով դրանք գտել են Էստոնիան, Ղազախստանը և մի շարք այլ երկրներ: Կան երկրներ, որտեղ հեռանկարային ստարտափներ չկան, բայց ներդրումների համար արդեն իրավական դաշտ է ստեղծվել։ Մենք, ընդհակառակը, ստարտափներ ունենք, բայց դրանք պահել չենք կարող», - ավելացրել էԿարապետյանը։

Երկրի շահերը, նրա խոսքով, պետք է կարևոր լինեն ոչ միայն կառավարության, այլև բիզնեսի համար, այդ պատճառով միությունն այդ հարցը բարձրացրել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում: Բայց, ամենայն հավանականությամբ, հարցը վերաբերում է և արդարադատության նախարարությանը, և այլ գերատեսչություններին, նշեց Կարապետյանը։ Նրա խոսքով՝ ԱՏՁՄ-ն պատրաստ է հարթակ դառնալ, որտեղ այդ գերատեսչություններն ու բիզնեսը միասին լուծումներ փնտրեն։

Սարգիս Կարապետյան ՏՏ ոլորտ իրավական համակարգ Հայաստան խմբագրի ընտրանի

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին