f

Անկախ

Հայաստանի պաշտոնյաները մեզ հետ որևէ շփում չունեն, չեն էլ փորձում որևէ առնչություն ունենալ. Մետաքսե Հակոբյան


36 տարի առաջ մենք մեր ճակատագիրը որոշող որոշում կայացրեցինք, մենք ի վերջո տվեցինք մեր ամենաթանկերին եւ 36 տարի շարունակ մեր քաջորդիները գիտակցաբար գնացին հանուն այդ որոշման: Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին, ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դիմաց լրագրողներ հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

«Մեր միասնականությունը, որ  ի ցուցադրություն աշխարհի եղավ, որեւէ մեկը չկարողացավ կանգնեցնել: Հիմա մենք 36 տարի անց արձանագրում ենք, որ Արցախը հայաթափվել է: Մենք առավել քան կարիքն ունենք միասնական լինելու եւ մեր օրակարգում այլ խնդիր պետք է չունենանք: Ես տեսնում եմ, որ մեր հանրությունը պատրաստ է լինել միասնական, պատրաստ է պայքարել իր ինքնության, հայկականության, ուղղակի պետք է դա ճիշտ կազմակերպել եւ այդ միասնականությունն իր արդյունքը կտա»,- ասաց նա:

Մետաքսե Հակոբյանի խոսքով օրվա խորհրդի հետ կապված միջոցառումներ կլինեն, որը տեղի է ունենալու նաեւ Արցախի ներկայացուցչությունում. «Այստեղ են նաեւ Արցախի ԱԺ նախկին գումարումների պատգամավորներ, մարդիկ, որոնք ակունքներում են եղել 1988-ի փետրվարի 20-ի որոշման»:

Հարցին՝ ՀՀ իշխանություններից որեւէ մեկին հրավիրե՞լ են, նա պատասխանեց. «Չեմ կարող ասել՝ հրավեր եղել է, թե ոչ, բայց այս պայմաններում դա հնարավոր էլ չի, իրենք մեզ հետ ուղղակի շփում չունեն, չեն էլ փորձում որևէ առնչություն կամ շփում ունենալ, որ գային այսպիսի միջոցառմանը»:

Նշենք, որ Արցախի ԱԺ-ն ՀՀ ներկայացուցչությունում նիստ է գումարել:

Այսօր լրանում է Արցախյան շարժման 36-ամյակը:

Հայաստան Մետաքսյա Հակոբյան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին