f

Անկախ

Խորհրդարանական ընդդիմությունը դեմ է ՀՀ-ում պատվավոր կոչումների վերացմանը


Հայաստանում այս կամ այն գործիչների պատվավոր կոչումները պետք է հանվեն, քանի որ այդ մոտեցումը կորցրել է իր ակտուալությունը։ Այս մասին Ազգային ժողովում, պետաիրավական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում,  «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» օրենքի երկրորդ եւ վերջնական ընթերցման եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, փետրվարի 20-ին ասել է արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը։

Խոսքը ընդհանուր առմամբ մոտ 1 100 մարդու մասին է։ Արված առաջարկները կրում են զուտ տեխնիկական բնույթ։ Այդ կոչումները, փոխնախարարի կարծիքով, ոչ մի կապ չունեն պրոֆեսիոնալ աճի հետ։ «Շատ երկրներում նման կոչումներ չկան, իսկ մասնագետների եւ մշակույթի գործիչների խրախուսումները հենվում են գործունեության կոնկրետ արդյունքների վրա»,- բացատրել է Հարությունյանը։

Նախագծի աշխատանքին մասնակցել են ինչպես կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի, այնպես էլ առողջապահության, էկոնոմիկայի նախարարությունները, քաղաքաշինության կոմիտեն։ Նշված գերատեսչությունները պաշտպանել են անհատական հիմքով կոչումները հանելու վերաբերյալ փաստարկները։

Իշխանությունները, նրանց հավաստիացմամբ, մտադիր են մշակել խրախուսման ավելի ժամանակակից մեթոդներ։ Արդեն Ժողովրդականի կամ Վաստակավորի կոչում ունեցող գործիչները կպահպանեն դրանք, ինչպես նաեւ հատկացվող հավելավճարները։

«Հայաստան» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը քննադատել է այս օրենսդրական նախաձեռնությունը։ Նրա խոսքով՝ իշխանությունները, փաստորեն, փորձում են քանդել արդեն գոյություն ունեցող համակարգը՝ ոչ մի նոր բան չառաջարկելով։ «Մենք կտրականապես դեմ ենք այդ մոտեցմանը»,- ընդգծել է խորհրդարանականը։

Երկրում այսօրվա դրությամբ գործում է 17 պատվավոր կոչում։ Օրինակ, Ժողովրդական արտիստ, Վաստակավոր արտիստ, լրագրող, մշակույթի գործիչ, տնտեսական ոլորտի աշխատող։ Դրանք բոլորը հանվում են։ Մնում է միայն «Վաստակավոր կոլեկտիվ» կոչումը։

Նշենք, որ Հայաստանում պատվավոր կոչում ունեցող այս կամ այն գործիչը ամսական ստանում է 40 հազար դրամ հավելավճար։

Որոշ քննարկումներից հետո խորհրդարանական մշտական հանձնաժողովը դական եզրակացություն տվեց օրենսդրական նախաձեռնությանը։

Հայաստան Ազգային ժողով

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին