f

Անկախ

 «Ժառանգության պահպանումը». Զատուլինը բացատրել է, թե ինչու են ՌԴ խաղաղապահները մնում Արցախում. НСН


Ռուսական խաղաղապահների՝ Լեռնային Ղարաբաղում առաքելությունը շարունակելու համար հիմքեր կան, հայտարարել է Պետդումայի ԱՊՀ գործերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը НСН-ի հետ հարցազրույցի ընթացքում: Նրա խոսքով՝ ՌԴ խաղաղապահների ներկայությունը Ղարաբաղի հայերին պատմական և մշակութային ժառանգությունը պահպանելու որոշակի երաշխիք կտա:

Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունում կետ չկա, որի համաձայն Ռուսաստանը հնարավորություն ունի վերահսկելու Հայաստանով անցնող տրանսպորտային հաղորդակցությունները: Նա նշել է, որ այդ փաստաթղթի մյուս կետերը Ադրբեջանը և Ռուսաստանը «պատռել ու դեն են նետել՝ իսպառ խախտելով իրենց պարտավորությունները»: Փաշինյանը նաև նշել է, որ ՌԴ խաղաղապահ զորակազմը պատասխանատու է Լեռնային Ղարաբաղից հայերի հեռանալու համար, նրանցից տարածաշրջանում չեն մնացել:

Զատուլինը համարում է, որ ռուսական խաղաղապահներին Ղարաբաղից հանելու հարկ չկա:

«Այսօր հայ բնակչության վերադարձի պայմանները հարմար չեն: Բայց բուն վերադարձը և այն փաստը, որ հարյուրավոր տարիներ հայերն ապրել են Լեռնային Ղարաբաղում, չեն կարող հաշվից հանվել: Եթե Ադրբեջանի ղեկավարությունը համայն աշխարհի աչքում քաղաքակիրթ երևալու բարի կամք ու ցանկություն ունի, պետք է մտածի այդ մասին: Դրա համար շատ հավանական է, որ մեր խաղաղապահներն անհրաժեշտ են, որովհետև դա վերադարձողների համար որոշակի երաշխիք է և պատմական ու մշակութային ժառագությունը պահպանելու որոշակի երաշխիք»,- ասել է Զատուլինը:

Նա նշել է, որ Ղարաբաղի հայերը չեն ցանկանում վերադառնալ, որովհետև այնտեղ ապրելու համար հարկի կլինի ադրբեջանական անձնագիր ստանալ: Պատգամավորի խոսքով՝ ղարաբաղցիներն անհանգիստ են, որ Ադրբեջանի քաղաքացիություն ստանալուց հետո իրենք ապագայում ստիպված կլինեն կռվել հայկական բանակի դեմ:

«Լեռնային Ղարաբաղի տարածքից հայ բնակչության հեռանալով՝ այդ տարածքում չեն անհետացել թե՛ պատմական, թե՛ կրոնական հուշարձանները, թե՛ սեփականությունը, որը ստիպված են եղել թողնել բնակիչները: Որոշ հույս կա, որ հայ բնակչության մի մասը կարող է վերադառնալ: Սակայն այն պայմանները, որոնք դնում է Ադրբեջանը ներկայումս, շատերի համար անընդունելի են… Սկսած պարտադիր Ադրբեջանի քաղաքացիություն ընդունելու անհրաժեշտությունից: Բայց  ելնելով արդի բարդ հարաբերություններից՝ Լեռնային Ղարաբաղի հայերը մտավախություն ունեն, որ իրենց վրա Ադրբեջանի քաղաքացիություն տարածվելը կարող է հանգեցնել նրան, որ տղամարդ բնակչությունը զորակոչվի Ադրբեջանի բանակ: Հաշվի առնելով առկա հակամարտությունը, այդ թվում և սահմանային, նրանք չէին ցանկանա, որ հայ զինվորների մի մասը կրակ բացեր մյուսների վրա»,- ամփոփել է НСН-ի զրուցակիցը:

Մինչ այդ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ այն հայերը, որոնք ցանկանում են ապրել Ղարաբաղում, պետք է փաստաթղթեր ներկայացնեն Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար: Նա նաև հիշեցրել է, որ օտարերկրացիները կարող են ապրել երկրի տարածքում միայն բնակության և աշխատանքի թույլտվության դեպքում կամ հանրապետության քաղաքացիություն ստանալով, հաղորդում է «Радиоточка НСН»-ը:

Աղբյուրը՝ Национальная служба новостей (НСН)

 

Տարածաշրջան Հայաստան Արցախ Ռուսաստան Ադրբեջան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին