f

Անկախ

Թող գրեն, վարչապետը ժամանակ չունի ձեր երեսը տենալու. Ակցիայի մասնակից


Արցախի վրա Ադրբեջանի հարձակման հետևանքով անհետ կորածների, զոհվածների հարազատներն  այսօր կրկին կառավարության շենքի դիմաց էին։ Նրանք խնդրում են հանդիպում կառավարության ղեկավարի հետ։

«2020-ից ի վեր 700 զոհվածի արցախցի ընտանիք ունենք։ Ունենք 23 անհետ կորածի ընտանիք։ Մենք առաջարկել ենք Փաշինյանին հանդիպում անհետ կորածների հարազատների, այրիների հետ, թիվը թողել ենք նրա հայեցողությանը»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Արցախցի տղամարդն ասում է՝ խնդրել են քննարկել նաև տարբեր տարիներին պատերազմում անմահացածների շիրիմների տեղափոխումը կամ որևէ այլ տարբերակ, որ հնարավարություն ունենան այցելել նրանց շիրիմներին։

«Այս պարագայում էլ մենք երկու ոտքը մի կոշիկի մեջ չենք դրել, չենք ասել, չէ, պիտի բերենք։ Հասկանում ենք, բարդություններ կան, բայց պետք է գտնել տարբերակ»,-ասաց նա։
Արցախցիները ցանկանում են նաև կառավարությունում քննարկել իրենց տրամադրված կացարանների հարցը։

«Միքայելյան Վալերիի հարազատն եմ։  Ունի երեք տարեկան երեխա։ 200 հազար դրամ վարձով ապրում ենք Մասիվում, դրան գումարած կոմունալ ծախսերը։ Ո՞նց անենք»,-ասում է ակցիայի մասնակից մեկ այլ կին։

Հավաքի մասնակից տղամարդու խոսքով, կառավարություն հասցեագրված իրենց նամակներն անպատասխան են մնացել։

«Մեր կողմից նշված հարցերին  ընդհանրապես անդրադարձ չի եղել։ Թող գրեն, վարչապետը ժամանակ չունի ձեր երեսը տենալու։ Թող գրեն  նման պատասխան։ Մեր նամակը վերահասցեագրել են սոցնախարարություն, այնտեղից էլ գրել են, որ ձեր երկու հարցերը մեր լիազորություններից դուրս են։ Ճիշտ են գրել»,-ասաց տղամարդն ու ընդգծեց, ոչ ցանկանում են շահարկել իրենց որդիների, ամուսինների անունները, ոչ էլ լաչառություն անել։

Նրա խոսքով, ունեն հուզող հարցեր, որոնց ակնկալում են հստակ պատասխաններ։ 

Բողոքի ակցիա անհետ կորած զինծառայողների ծնողներ Զոհված զինծառայողների ծնողներ Հայաստան

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
Հայկ Մարությանը ոչ մի դեպքում չի համագործակցի Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ
Մենք օգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության
Եղանակը Հայաստանում
Նոր իշխանությունն իր հախուռն գործողություններով մոտեցրեց Ադրբեջանի հետ պատերազմը. Մարության
Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության
«Տավուշը հանուն Հայրենիքի»-ն հերքում ու ներողություն է պահանջում Բագրատ Սրբազանի մասին սուտ լուր տարածած ՔՊ-ականից
Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը այլեւս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ Մարության
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհուրդ
«Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս». Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը
Արտաշավան և Սաղմոսավան բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ
«2018-ին եկած իշխանությունը կորցրեց արագ ռեֆորմների հնարավորությունը». Հայկ Մարությանի նոր կուսակցության համագումարը
Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը
Տոկաեւը ողջունել է ԱԳ ղեկավարների բանակցություններն Ալմաթիում անցկացնելու Բաքվի եւ Երեւանի համաձայնությունը
Երևան-Երասխ ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
«Տեղյա՞կ եք՝ ինչ ա կատարվում Տավուշում». Քաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը
Մենք տագնապալի օրերում ենք ապրում. Բագրատ Սրբազան
Արտահերթ պատմական ընտրություններ. Վահե Հովհաննիսյան
Ցուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը
Վայոց ձորում հրդեհ է բռնկվել «Mercedes» կցորդիչով բեռնատարում. կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից
Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 հատ խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց
Սուրեն Պապիկյան, մի գիշերվա ընթացքում 15 զոհ ես տվել, թուրքը էդքան չէր կարա. կացարանի հրդեհից զոհված զինվորի հայր
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
«Խելքներդ գլուխներդ հավաքեք». Կացարանում զոհվածների ծնողները մինչեւ մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Ավելին
Ավելին