Արցախի Հանրապետության իշխանությունները ցավում են «24News.am» -ի ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր տեղի ունեցած միջադեպի համար և հայցում ներողամտություն․հայտարարություն
Արցախի Հանրապետության իշխանությունները ցավում են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում «24News.am» լրատվամիջոցի ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր տեղի ունեցած միջադեպի համար, հայցում նրանց ներողամտությունը: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը։
Անթույլատրելի որակելով տեղի ունեցածը՝ նախագահ Սամվել Շահրամանյանը միջադեպից ժամեր անց ընդունել է լրատվամիջոցի ներկայացուցիչներին, լսել նրանց ու դատապարտել կատարվածը: