f

Անկախ

‹‹18 տարեկան զինվորն է կռվում,  ես չեմ կարող այստեղ մնալ››․ Գևորգ Ավանեսյան


Գևորգ Ավանեսյանն Արցախյան երեք պատերազմների մասնակից է։ Մարտական ընկերներն առանձնահատուկ հարգանքով են խոսում նրա մասին լավ ընկեր էր, պատվով կատարել է իր առջև դրված մարտական առաջադրանքները, նրան կարելի էր վստահել անգամ սեփական կյանքդ։ Վերջին պատերազմը Գևորգի համար ճակատագրական եղավ։ Նա զոհվեց սեպտեմբերի 19-ին՝ Խալիփալու 835 մարտական դիրքում։

Գևորգը պայմանագրային զինծառայող էր․ ծառայում էր Ցորի զորամասում։ Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղից էր։ 2020 թվականի պատերազմի հետևանքով նրա ընտանիքը տեղահանվել և բնակություն էր հաստատել Ստեփանակերտում։

Գևորգ Ավանեսյանը նաև Արցախյան քառօրյա և 44-օրյա պատերազմների մասնակից էր։ 44-օրյա պատերազմի ժամանակ կամավոր միացել է Արցախի պաշտպանությանը։ 44 օր կռվել է Վարանդայում, Ջրականում, Մարտունիում, Կարմիր Շուկայում։

2020 թվականի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Գևորգը կամավոր մեկնել է մարտադաշտ։ Կնոջն ասել է․ ‹‹Դու երեխաներին նայիր, ես գնում եմ։ 18 տարեկան զինվորն է կռվում,  ես չեմ կարող այստեղ մնալ››։ Գևորգի ընկերն է նրա ընտանիքին տեղափոխել գյուղից․ սկզբում Մեծ Թաղեր են գնացել, հետո՝ Երևան։ Պատերազմի օրերին կնոջ հետ հաճախ էր խոսում, հուսադրում էր և ասում, որ ամեն ինչ լավ կլինի։ Երկու անգամ շրջափակման մեջ է հայտնվել։

‹‹Բարեխիղճ ծառայել է, պարգևատրվել գովասանգրերով։ Պատերազմից հետո չի կարողացել երկար մնալ Երևանում։ Ասաց՝ մեր գյուղը չկա, բայց պետք է գնանք Արցախ››,-‹‹Անկախի›› հետ զրույցում ասում է կինը՝ Մելինե Ավանեսյանը։

Մելինեի հորաքրոջ որդին՝ Կամո Պետրոսյանը, պատմում է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ինքը մարտկոցի հրամանատարն էր, Գևորգը և իր համագյուղացիները կամավորական ջոկատով Վարանդա են եկել։ Հետո տեղափոխվել են Ջրական, Մարտունի, Կարմիր Շուկա։ Կամոյի խոսքով՝ բոլոր վայրերում էլ Գևորգն ակտիվ մասնակցություն է ունեցել մարտական գործողություններին և պատվով կատարել իր առաջադրանքը։

‹‹Շատ լավ մարդ էր, որին կարող էիր վստահել կյանքդ, երբ վիրավորում ստանայիր, համոզված էիր, որ քեզ դուրս կբերեր, մենակ չէր թողնի։ Գևորգին միայն դրական կարող ես բնութագրել բոլոր կողմերից ։ Ընկերասեր էր, մեծ շրջապատ ուներ։ Սիրված ու հարգված  էր հարազատների, ընկերների, սպայական կազմի և զինվորների կողմից։ Ջրականի տեղանքին լավ ծանոթ էր։ Երբ շրջափակման մեջ ենք հայտնվել, արագ կողմնորոշվել է և ասել, թե որտեղից կարող ենք անվտանգ դուրս գալ››,-ասում է Կամոն։

2023 թվականի սեպտեմբերի 19-ի մարտի ժամանակ Գևորգը դիրքերում էր։ Կնոջ խոսքով՝ սեպտեմբերի 15-ին է դիրքեր բարձրացել։ Մելինեն այդ ժամանակ Ստեփանակերտի թիվ 4 մանկապարտեզում էր աշխատում։ Երբ սկսվեց պատերազմը, զանգեց ամուսնու մորը և խնդրեց երեխաներին տուն բերել։ Երեք ժամ մանկապարտեզի նկուղում է պատսպարվել, հետո ռմբակոծության տակ վազելով տուն է հասել։ Գևորգի վերջին հեռախոսազանգը սեպտեմբերի 18-ին է եղել։ Կնոջը խնդրել է երեխաներին լավ նայել։

‹‹Ասաց՝ իրավիճակը շատ բարդ է, երեխաներին լավ կնայես։ Ես ծանր ապրումների մեջ եմ ընկել Գևորգի մահից հետո։ Սկզբում մեզ խաբել են, թե վիրավոր է։ Բոլոր հիվանդանոցներում նրան ենք փնտրել։ Ոչ մի տեղ չենք գտել։ Հետո ավագ որդիս զորամաս է գնացել, այնտեղ ասել են՝ հայրդ չկա, զոհվել է››,-ասում է Մելինեն։

Երկու օր անց Մելինեի հորաքրոջ մյուս որդին՝ Իլիչ Մկրտչյանը, իջել է դիրքերից և դուրս բերել Գևորգի մարմինը։

‹‹Նույն վաշտից էինք մենք։ Գևորգի դիրքը մեզնից մեկ դիրք բարձր էր։ Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, առաջին արկն է պայթել, տղաներին զգուշացրել եմ պատսպարվել։  Երբ ինձ կապ տվեցին, ասացին, որ Գևորգը վիրավորվել է, սպասում են շտապօգնության մեքենային։ Ասացին, որ իրենք դիրքի վերևն են բարձրանում, որ Գևորգին տեղափոխեն։ Վաշտի հրամանատարի հետ եմ կապվել, ասաց, որ Գևորգի վիճակը ծանր է, և նրան տեղափոխել հնարավոր չէր։ Երբ ես գնացի նրա մարմինը դուրս բերելու, տեսա՝ որտեղից է վիրավորում ստացել, հասկացա, որ նա այդ վիրավորումից տասը րոպե հազիվ ապրեր››,-ասում է Իլիչը։

Գևորգը գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել։ Իլիչն այդ վաշտի ավագն էր, տեղանքին ծանոթ էր, քանի որ հաճախ էր շրջում այդ դիրքերում։ Գևորգին և մյուս տղաներին իր իմացած վայրում չեն գտել․ թշնամին նրանց ուրիշ վայրում էր հուղարկավորել։ Իլիչի խոսքով՝ Գևորգը լավ ընկեր էր, արագ ըմբռնում էր սպաների խոսքը, լավ զինծառայող էր։

‹‹Երբեք չէր ասում, որ ինչ-որ բան չէր կարող անել։ Ուժերի հնարավորության սահմանում բոլորին օգնում  էր, նվիրված էր ընկերներին››,-ասում է Իլիչը։

Գևորգի մարմինը մեծ դժվարությամբ տեղափոխել են Երևան։ Հերոսին հուղարկավորել են հոկտեմբերի 1-ին՝ Եռաբլուրում։

‹‹Մարդ չպետք է դրանով ուրախանա, բայց ես ուրախ եմ, որ գոնե այստեղ է հուղարկավորված, և կարող եմ ծաղիկ դնել նրա գերեզմանոցին, որ մի քիչ հանգստանամ››,-ասում է Մելինեն։

Կնոջ խոսքով՝ Գևորգը շատ լավ ամուսին էր, ուշադիր և հոգատար հայր։ Բնավորությամբ բարեխիղճ ու հանգիստ երիտասարդ էր, ոչ մի բացասական գիծ չուներ։

‹‹Ավագ որդիս, 18-ը լրանալուն պես, պետք է բանակ զորակոչվեր։ Գևորգն էլ որոշել էր որդու հետ իր հայրենիքում լինել։ Ստացվեց այնպես, որ որդիս բանակ չզորակոչվեց, Գևորգն էլ հիմա չկա››,-ասում է կինը։

Հասմիկ Հակոբյան

 

Գևորգ Ավանեսյան արցախյան պատերազմ Ադրբեջան հարձակում Հասմիկ Հակոբյան Արցախ արցախցի բռնի տեղահանվածներ Հայաստան խմբագրի ընտրանի

Օր 3. Սրբազանի առաջիորդությամբ տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան. ուղիղ միացում
Թուրքից վախող էլ չկա, պետք լինի՝ նորից կքշենք. Կիրանցում չափագրման աշխատանքներ են սկսվել
Ուխտագնացություն-Երթ Երևանում՝ ի զորակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմա
Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է տեսնելու, թե որ բնակիչներն են մասնակցում շարժման երթին․ Ոսկան Սարգսյան
Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունն աջակցություն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն մայիսի 10-ին
Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից. ջութակահար Սերգեյ Խաչատրյան
Ռուսները ցանկանում են ռուս սահմանապահներին տեղափոխել Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Թոմ դե Վաալ
Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի գրաֆիկում փոփոխություններ կլինեն. այն կաշխատի մինչեւ 00.00-ն
«Սպորտինգը»՝ Պորտուգալիայի չեմպիոն
Կիրանցի հատվածում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել. կյանքին վտանգ չի սպառնում
«Երեւանցիներին այս քննարկումները չեն հետաքրքրում». Ինչո՞ւ է անձրևից հետո Երևանը հեղեղվում
Ողջունում ենք այն նախաձեռնությունը, որը միտված է պետության գահավիժումը կասեցնելուն․ Զաքարյան
Դիլիջանի Հովք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Կապանում 55-ամյա քաղաքացին սայթաքել է եւ նկել քարերի վրա. փրկարարները 400 մետր պատգարակով տարել են
Հալաբյան փողոցում «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել սյանը. 21-ամյա ուղեւորին հոսպիտալացրել են
Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրա.Աբրահամյան
Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել
Բլոգեր Միկա Բադալյանը մի խումբ տղամարդկանց հետ բռնություն է կիրառել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ. Գոհար Հայրապետյան
Երևանի կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից
Հացավան գյուղի դաշտերում քաղաքացին ճանապարհից ձիով ընկել է մացառուտի մեջ
Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում
Մայիսի 6-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները նվազել են
Ավելին
Ավելին