f

Անկախ

Մանրամասներ՝ սկանդալային դեպքից․ տղամարդը սպանության սպառնալիքի տակ համատիրության նախագահի հետ սեռական ակտ է ունեցել


Մանրամասներ են հայտնի դարձել Վանաձորում սկանդալային դեպքից, ըստ որի տղամարդը կասկածվում է սպանության սպառնալիքի տակ համատիրության նախագահի հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ, հաղորդում է Shamshyan.com-ը:

Նշենք, որ կայքը դեռ փետրվարի 15-ին լուր էր հրապարակել Վանաձորում համատիրության աշխատակցի կողմից համատիրության նախագահից խոշոր չափի գումար շորթելու մասին։

Նախօրեին հայտնի է դարձել, որ նշված դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է նաև, որ այդ տղամարդը նաև սեքսուալ բնույթի բռնի գործողություն է կատարել։

Պարզվել է, որ նա Վանաձորում գտնվող համատիրության գրասենյակում սպանության սպառնալիքներ տալով համատիրության նախագահի կամքին հակառակ նրա հետ ունեցել է սեռական հարաբերություն։

Նշված արարքի մասին Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ Քր․ օր․-ի 198 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով։

Նշված անձի վերաբերյալ մեկ այլ քրեական վարույթ է նախաձեռնվել նաև ՀՀ Քր․ օր․-ի 254 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որտեղ ըստ օպերատիվ տեղեկությունների այդ տղամարդը նշված համատիրությունից գողացել է մոտ կես միլիոն դրամ արժողության շինարարական գործիքներ և շինանյութ։

Ավելի վաղ կայքը հայտնել էր, որ ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Վանաձոր քաղաքում գործող համատիրություններից մեկի նախագահը կատարում է չարաշահումներ։

Մասնավորապես, աշխատակիցներին ցածր աշխատավարձ նշելով, բնակիչների կողմից վճարված գումարները չէր ծառայեցնում նպատակին, համատիրության մատյաններում նշված գործիքները, որոնք ձեռք էր բերել համայնքի բնակիչների կողմից հավաքած գումարով՝ համայնքում շինաշխատանքներ կատարելու նպատակով, գոյություն չունեին։

Նույն օրը քրեական հետախուզության բաժանմունքում օպերլիազորը լրացուցիչ օպերատիվ տեղեկություն էր ստացել, որ այդ համատիրության նախկին աշխատակիցը, օգտվելով նշված համատիրության նախագահի հետ ինչ-ինչ հարաբերություններ ունենալու հանգամանքից, պարբերաբար սպառնացել էր նրան և վերջինից շորթել էր, ով էլ համատիրության բնակիչների կողմից հավաքված և բնակիչների կարիքների համար նախատեսված մոտ 1 մլն 350 հազար դրամ գումարը «իրենով էր արել»։

Սեքսուալ բնույթի բռնի գործողություն Սպանություն Վանաձոր Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին