f

Անկախ

Դատական նիստն առանց տուժողի՝ նույնն է, թե հարսանիքը՝ առանց հարսի, թաղումը՝ առանց մեռելի․ Աշոտյան


Դատական նիստն առանց տուժողի՝ նույնն է, թե հարսանիքը՝ առանց հարսի, թաղումը՝ առանց մեռելի։ Այս մասին դատական նիստում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, ընթանում է Արմեն Աշոտյանի և մյուսների գործով դատական նիստը, որին այսօր չի մասնակցում տուժող կողմը՝ ԵՊԲՀ ներկայացուցիչը։

Հանրային մեղադրողը դիրքորոշում հայտնեց առ այն, որ դատական նիստին ԵՊԲՀ ներկայացուցչի մասնակցությունը պարտադիր է, իսկ բուհի արհեստակցական կազմակերպության ներկայացուցչինը՝ ոչ։ Արմեն Աշոտյանն էլ նշեց՝ քննարկվում է ոչ թե զուտ իրավական գործընթաց, այլ՝ գործընթաց, որը իրավաբանության մեջ փաթեթավորված քաղաքական հետապնդման արգասիք է։

«Տարօրինակ է, չէ՞, որ տուժողները չեն գալիս։ Երկու տուժողները իրենք պիտի իրենց ճղեին՝ պահանջելով արդարություն, իրենց իրավունքների պաշտպանութան համար տեսականորեն տուժողները պետք է ավելի շատ ջանքեր գործադրեն, քան՝ դատավորության մյուս անդամները»,- նշեց Աշոտյանը՝ հիշեցնելով, որ ԵՊԲՀ ներկայացուցիչը չի գալիս նիստերին, իսկ ինչ վերաբերում է երկրորդ տուժողին՝ բուհի արհեստակցական կազմակերպության ներկայացուցչին, ապա Աշոտյանը նկատեց, որ վարույթն իրականացնող մարմինը տուժող է ճանաչել մի մարդու, որն ընդհանրապես տուժող չէ, չորս տարի «բռակ» գործ է քննվել։

Աշոտյանը նշեց, որ եթե այս գործով տուժողներ կան, ինչո՞ւ նրանք շահագրգիռ չեն գալ դատական նիստերին․ «Դատական նիստն առանց տուժողի՝ ոնց որ հարսանիքն առանց հարսի, կամ թաղումն առանց մեռելի»։

Հաջորդիվ դատական նիստը շարունակվեց դռնփակ ռեժիմով՝ պայմանավորված Մարթա Սիմոնյանի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական գաղտնիք պարունակող տեղեկություններով։

Հիշեցնենք, որ քրեական վարույթի շրջանակներում կալանքի տակ է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Արմեն Աշոտյանի նկատմամբ հնարավոր հետապնդում հարուցելու հարցը լայն տարածում ստացավ հատկապես նախորդ տարվա վերջերին, երբ ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվեց՝ դեռեւս 2015 թ. համալսարանից խոշոր չափերի ենթադրյալ հափշտակության առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Դեռևս այդ ժամանակ մամուլը գրել էր, որ Նարիմանյանին ձերբակալելու հիմնական նպատակն Արմեն Աշոտյանի դեմ ցուցմունք կորզելն էր։ 2022թ. նոյեմբերի 16-ի կեսգիշերին Արմեն Աշոտյանին «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել մեկնել ՀՀ-ից՝ պատճառաբանելով, թե նա մեղադրյալ է։ Նույն օրը երեկոյան Արմեն Աշոտյանը հրավիրվել է ՀՀ ՔԿ, որտեղ նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Արմեն Աշոտյան Դատական նիստ Հայաստան Տեսանյութ

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին