f

Անկախ

Համաշխարհային առևտրի աճը կարող է սպասվածից թույլ լինել. ԱՀԿ


Առևտրային համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով, այս տարի համաշխարհային առևտրի ծավալների աճը կարող է ավելի թույլ լինել, քան կանխատեսվել էր ավելի վաղ:

«Հաշվի առնելով նվազման ռիսկերը, մենք, հավանաբար կարող ենք այս տարի չհասնել առևտրի մինչև 3.3 տոկոս աճի»,- երկուշաբթի ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Նգոզի Օկոնդջո-Իվեալի խոսքերն է մեջբերել Reuters-ը:

Այս պահին գրեթե բոլոր երկրների առևտրի նախարարներն ԱՀԿ-ի հրավերով Աբու-Դաբի քաղաքում հանդիպում են անցկացնում, որպեսզի չորս օրերի ընթացքում քննարկեն համաշխարհային առևտրի նոր կանոնները: «Քաղաքական տեսանկյունից այժմ բավական դժվար ժամանակ է», - խոստովանել է տնօրենը լրագրողներին: Նա հիշատակել է պատերազմների, լարվածության և սպասվող ընտրությունների մասին: «Սակայն ես վստահ եմ, որ մենք ի վերջո կարող ենք հասնել որոշակի ցուցանիշների», - ընդգծել է ԱՀԿ ղեկավարը: Հանդիպման մյուս մասնակիցները նրա լավատեսությունը չեն կիսում: «Միջազգային համագործակցությունը գտնվում է վատ վիճակում»,- գործակալությունը մեջբերում է գագաթաժողովի մասնակիցներից մեկի խոսքերը:

Այս տարի երկու տարին մեկ անգամ անցկացվող հանդիպմանը մասնակցելու հրավեր են ստացել նոր պետություններ՝ Կոմորոսյան կղզիները և Արևելյան Թիմորը: Ինչպես հայտնում է  Reuters-ը, գագաթաժողովի մասնակիցները մոտ են գրեթե 120 երկրների միջև համաձայնությանը՝ ներդրումների զարգացման խոչընդոտների վերացման մասին: Մյուս կողմից, հավանաբար դժվար կլինի համաձայնության գալ թվային առևտրում մաքսատուրքերի կիրառման 25-ամյա մորատորիումի շուրջ։ Հարավային Աֆրիկան և Հնդկաստանը մերժում են այս տարբերակը։ Գյուղատնտեսական առևտրի կանոնների շուրջ համաձայնության հասնելը նույնպես քիչ հավանական է համարվում։

ԱՀԿ Աշխարհում համաշխարհային առևտուր

Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Ավելին
Ավելին