Գերմանիան Հնդկաստանի հետ քննարկում է Ուկրաինայի համար «մի քանի հարյուր հազար» հրետանու գնման հարցը, գրում է Spiegel-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Բանակցությունները, ըստ հրապարակման, գաղտնի են ընթանում` միջնորդների միջոցով, քանի որ Հնդկաստանի իշխանությունները չեն ցանկանում փչացնել հարաբերությունները Մոսկվայի հետ։
Ուկրաինայի զինված ուժերի շահերից բխող նմանատիպ գործարքներ կարող են կնքվել նաև արաբական երկրների հետ, որոնք նույնպես արկերի մեծ պաշարներ ունեն, գրում է Spiegel-ը։
Գերմանական հետախուզական ծառայությունները մտավախություն ունեն, որ Ուկրաինայի զինված ուժերը կսպառեն արկերի իրենց պաշարները մինչև հունիս։ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը նույնպես աանցյալ շաբաթ խոսել է արևմտյան զենքի և զինամթերքի մատակարարման ձգձգումների մասին։
Գերմանիայի պաշտպանության նախարարության խոսնակ Քրիստիան Ֆրոյդինգը հայտարարել է, որ այս տարի կառավարությունը 7 միլիարդ եվրո կհատկացնի Ուկրաինային զենք գնելու համար՝ նշելով, որ «փողի պակաս չկա»։