f

Անկախ

Դատարանն ուժի մեջ է թողել «Օրրան»-ի հարևանությամբ ընթացող ապօրինի շինարարության կասեցման որոշումը


«Օրրան» բարեգործական կազմակերպության հարևանությամբ ընթացող ապօրինի շինարարության կասեցման Վարչական և Երևանի քաղաքացիական դատարանների որոշումը բողոքարկվել էր կառուցապատողի կողմից։ Փետրվարի 22-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է միջնորդության վերացման հայցը և շինարարական աշխատանքների կասեցման որոշումը ուժի մեջ թողել մինչև վերջնական վճռի կայացումը, որը տեղի կունենա 2024թ․ հունիսին։

«Օրրան»-ի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը ողջունելի է համարել, որ մինչև այժմ դատարանը պահպանել է անաչառությունը՝ մեկ անգամ ևս հաստատելով, որ «Ֆեմիդան կույր է և օրենքի առաջ հավասար են բոլորը»: «Ես ուրախ եմ ոչ միայն «Օրրան»-ի հազարավոր շահառուների, այլ նաև մեր հանրապետության համար։ Ուզում եմ հուսալ, որ մենք վերջապես գիտակցում ենք, որ եթե աշխարհից արդարություն ենք ուզում, ապա պետք է սկսենք մեր տնից։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է հավակնի հայրենիքի իր անկյունը դարձնելու գեղեցիկ, հոգատար, ապահով և պայծառ՝ մեր երեխաների համար: Ակնկալում ենք, որ հենց այս արդար հիմքի վրա էլ դատարանը հունիսին վերջնական վճիռ կկայացնի»,-նշել է Հովհաննիսյանը:

Դեկտեմբերի 11-ին «Օրրան» բարեգործական կազմակերպությունը ահազանգել էր իր հարևանությամբ կառուցվող ապօրինի շինարարության մասին, որը խախտելով օրենքով սահմանված թույլատրելի 6 մետր հեռավորությունը, իրականացվում է «Օրրան»-ից 1,6 մետր հեռավորության վրա՝ վտանգի տակ դնելով ամեն օր Օրրան հաճախող հարյուրավոր երեխաների, աշխատակիցների և հյուրերի կյանքը։

«Օրրան»-ը բարեգործական կազմակերպություն է, որն արդեն 23 տարի է ամենօրյա օգնություն է ցուցաբերում կարիքավոր ընտանիքներին, երեխաներին և միայնակ տարեցներին։

Օրրան Դատական նիստ Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին