ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Associated Press-ին ասել է, որ դաշինքը մտադիր չէ իր զինուժը ուղարկել Ուկրաինա: Այն մասին, որ պատերազմում Ռուսաստանի նկատմամբ հաղթանակի հասնելու համար չի բացառվում, որ երկիր ուղարկվեն արեւմտյան ցամաքային ուժեր Փարիզում եվրոպացի առաջնորդների հանդիպումից հետո ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Ստոլտենբերգն ասել է, որ «ՆԱՏՕ-ի դաշնակիցներն աննախադեպ աջակցություն են ցուցաբերում Ուկրաինային»։ «Մենք դա անում ենք 2014 թվականից և ակտիվացրել ենք լայնամասշտաբ ներխուժումից հետո: Բայց ուկրաինական տարածքում ՆԱՏՕ-ի զորքեր տեղակայելու պլաններ չկան»։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը նույնպես բացառել է, որ եվրոպական երկրներն ու ՆԱՏՕ-ի դաշինքի անդամները ցամաքային զորքեր կուղարկեն Ուկրաինա։