f

Անկախ

«Հրաշքներն օրենքով ո՞նց են կարգավորվում». ՔՊ-ականի ներկայացրած նախագիծն անհասկանալի էր


Ազգային ժողովում քննարկվեց «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը։ Հարակից զեկուցող  Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՔՊ-ական պատգամավոր Միքայել Թումասյանը բացարեց, թե  նախագծով ինչ խնդիր է լուծվում.  «Դիցուք, քաղաքացին ձեռք է բերում նորակառույց շենքում իրավունքի վկայական և նախատեսված է, որ պետք է կառուցվի, օրինակ, 10 հարկանի շենք, բայց ձեռքբերումից հետո, ինչ-որ հրաշքով ավելանում են հարկերը և շենքը դառնում է, օրինակ, 14 հարկանի, այստեղ խախտվում են քաղաքացու իրավունքները և այս նախագծով կանխվում են նման երևույթները»։

ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը խնդրեց ավելի մանրամասն ներկայացնել։

«Երբ որ մարդը ձեռք է բերում իրավունքի վկայականը, դեռ շենքը կառուցված չէ, բացի այն քառակուսի մետրից, որ ինքը ձեռք է բերում, նաև կա ընդհանուր բաժնեմաս, օրինակ,  խաղահրապարակ և այլ։ Այդ ընդհանուր բաժանեմասը բաժանվում է շենքի բնակիչների վրա, ամեն մեկին կոնկրետ քառակուսի մետր, երբ որ հարկերն ավելանում են, ավելանում է  նաև բնակիչների քանակը, ընդհանուր բաժնեմասը պետք է ավելի շատ մարդկանց վրա բաժանվի։ Այս օրենքն ընդունելուց հետո առանց այդ բնակիչների թույլտվության, կառուցապատողը չի կարող ավելացնել հարկերի քանակը»,- բացատրեց Թումասյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանն հարցրեց, որ եթե նախկինում տրված կառուցման շինթույլտվության մեջ փոփոխություն է կատարվում, նախկինում էլ, գործող օրենքով էլ, պետք է բոլոր շահագրգիռ մարդիկ,  համասեփականատերերը իրենց գրավոր համաձայնությունը տան, քանի որ շենքը բաժնային սեփականություն է։

«Այստեղ հրաշք չի կարող գործել, դա օրենքով կարգավորվող նորմ է։ Նոր բան չեք բերել, ի՞նչի մասին է խոսքը, կամ երևի դուք չկարողացանք ճիշտ ներկայացնել»։

Թումասյանն փորձեց նորից բացատրել. «Եթե կառուցապատողը ստացել է թույլտվություն, օրինակ, 10 հարկանի շենք կառուցելու համար, մարդը ձեռք է բերել ոչ թե բնակարանը, այլ իրավունքի վկայականը, այնտեղ նշված է իր բնակարանի հասցեն, քառակուսի մետրը և նա իրավունք ունի ընդհանուր բաժնեմասից։  Իսկ հրաշքը, օրինակ, պատկերացրեք, 10 հարկանի շենքի շինթույլտվությունը փոխում են ու դարձնում են 12 հարկ, հրաշքը հենց դրա մասին է, որով խախտվում են բնակիչների, ձեռքբերողների իրավունքները»։

Ա.Ղազարյանը արձագանքեց. «Ճիշտն ասած՝ չեմ հասկանում հրաշքներն օրենքով ո՞նց են կարգավորվում։ Հստակ կա... կամ  ի՞նչ եք առաջարկում»։

Թումասյանն էլ պատասխանեց, որ օրենքի փոփոխությամբ ուզում են կանխել այդ հրաշքները, կամ եթե դրանք հրաշք չեն, պետք է տեղի ունենա բնակիչների թույլտվությամբ։

Այնուհետև Ալեն Սիմոնյանն ասաց, որ հարցերն ավարտվեցին. «Ժամանակը լրացավ, հըմի էդ ա»։

Հիմնական զեկուցող ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, պարտականությունները կատարող Դավիթ Գրիգորյանը փորձեց նորից բացատրել նախագծի իմաստը. «Այս կարգավորմամբ, եթե ուզում են անել քաղաքաշինական միջամտություններ, պետք է  ձեռք բերեն արդեն գնման իրավունք ունեցող բոլոր քաղաքացիների համաձայնությունը։ Միայն այդ դեպքում կարող են անել այդ քաղաքաշիանական փոփոխությունները, քանի որ ազդում են ընդհանուր բաժնային սեփականության վրա»։

բնակարանաշինություն ՀՀ ԱԺ ՔՊ

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին