f

Անկախ

Կարեն Անդրեասյանի հետ, ենթադրում եմ, նաև համատեղ եք նայում Նիկոլ Փաշինյանի նկարին ու ներշնչվում․ Խամոյանը՝ Մինասյանին (տեսանյութ)


Նախորդ շաբաթ մի իրադարձություն տեղի ունեցավ, որին Հոլիվուդում կնախանձեին։ Մեծն ռեժիսոր, խմբագիր, սցենարիստ, համատեղության կարգով՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի ուղիղ ցուցումով, ԲԴԽ աշխատակազմը՝ Դատական դեպարտամենտը, ձեր հարկերից վճարած 8 մլն դրամ է հատկացրել՝ այսպես կոչված հնչեղ գործերով ձգձգումների պատճառների հետ կապված ռեպորտաժ հրապարակելու համար։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ դիմելով ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին։

«Պարոն Մինասյան, հարցս ուղղված է Ձեզ՝ հաշվի առնելով, թե ինչ մտերիմ հարաբերություններ ունեք պարոն Կարեն Անդրեասյանի հետ, ենթադրում եմ՝ նաև համատեղ եք նայում Նիկոլ Փաշինյանի նկարին ու ներշնչվում։ Դատական դեպարտամենտը, որն ապահովում է անկախ պետական մարմնի՝ ԲԴԽ-ի, դատարանների, դատավորների, ընդհանուր ժողովի, հանձնաժողովների գործունեությունը, դատավորների աշխատանքը գնահատելու՞ համար է, իրավունք ունի՞ , նման լիազորություն ունի՞՝ դատական ակտի օրինականության կամ անօրինականության հետ կապված գնահատական հնչեցնելու»,- ասաց Խամոյանը՝ դիմելով Մինասյանին։
Վերջինս նշեց, թե հարցն ուղղված է դատական իշխանությանը, դատական դեպարտամենտն․ ըստ Մինասյանի, ունի պարտականություն՝ մոնիթորինգ իրականացնելու։

«Հասկանում եմ, որ այդ մոնիթորինգի արդյունքները Ձեզ համար մտահոգիչ են, քանի որ առնվազն երկու գործով վերհանվել են այնպիսի խախտումներ, որոնք ենթադրում են հետևանքներ»,- նշեց Մինասյանը՝ հավելելով, որ նման խախտումներն արձանագրելուց հետո, եթե դա ապացուցվի, կլինեն նաև հետևանքներ՝ «անկախ ձեր ներթիմային և ներկուսակցական ջղաձգումներից»։

Խամոյանն էլ արձագանքեց՝ «Պարոն Մինասյան, ջղաձգվում եք Դուք։ Ոնց որ Կարեն Անդրեասյանի հետ շատ երկար եք նայում Նիկոլ Փաշինյանի նկարին, չգիտեմ ինչ ներշնչանքի մեջ եք ընկնում։ Հորդորում եմ Ձեզ՝ նման գնահատականներ այլևս չհնչեցնել»։

 

Տեսանյութ Ագնեսա Խամոյան Գրիգոր Մինասյան Կարեն Անդրեասյան Նիկոլ Փաշինյան Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին