Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը հայտարարել է, որ Ռուսաստանն ուղիղ վտանգ է ներկայացնում հանրապետության համար:
«Իրականությունն այն է, որ Ռուսաստանն ուղիղ և անմիջական վտանգ է ներկայացնում Ֆրանսիայի համար բոլոր առումներով», - ասել է վարչապետը՝ ելույթ ունենալով Սենատում:
Նրա խոսքերով, Ռուսաստանն ապատեղեկատվական արշավներ է անցկացնում Ֆրանսիայում, եվրոպական երկրներն ապակայունացնելու և պառակտելու գործողություններ, ինչպես նաև՝ կիբերհարձակումներ։
Ավելի վաղ Midi Libre թերթին տված հարցազրույցում նման հայտարարություն էր արել երկրի պաշտպանության նախարար Սեբաստյան Լեկորնուն։