f

Անկախ

Եթե Հայաստանը հրաժարվի Ադրբեջանի դեմ գանգատներից, ապա դա հիասթափության մեծ ալիք կբարձրացնի․ Սիրանուշ Սահակյան


Եթե Հայաստանը հրաժարվի Ադրբեջանի դեմ գանգատներից, ապա դա Հայաստանում հիասթափության մեծ ալիք կբարձրացնի։ Այս մասին NEWS.am-ին ասել է Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։

Հիշեցնենք՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ հայտարարել էր, որ եթե Ադրբեջանը հրաժարվի Հայաստանի դեմ միջազգային հայցերից, ապա հնարավոր է, որ Հայաստանն էլ հրաժարվի Ադրբեջանի դեմ հայցերից։

 

 

Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ երկու երկրների հայցերի իրավական արժեքները նույնական չեն․

«Նախ Ադրբեջանը հայցերը ներկայացրել է հայելային պատկեր ստանալու նպատակով եւ չունի որեւէ իրավական հիմք, այդպիսով եթե նա հրաժարվում է հայցից, մեծ բան չի կորցնում՝ ի տարբերություն Հայաստանի։ Նախ Ադրբեջանը հայցերը ներկայացրել է հայելային պատկեր ստանալու նպատակով, նա արհեստական խնդիրներ ներմուծելով եւ դրա նպատակը միջազգային հանրության կողմից հավասարության միջոցով արձագանք կորզելն է, եւ այս հայցերը ոչ թե իրականում ունեն լուրջ իրավական եւ փաստական հիմքեր, այլ հայելային կերպով անդրադարձում են Հայաստանի գործելակերպը, եթե մենք խրոնոլոգիան էլ տեսնենք, սա եւս հավելյալ ապացույց է այս միտումը հիմնավորելու համար։ Ադրբեջանն այն երկիրն է, որը խախտել է միջազգային իրավունքը, մարդու իրավունքները, նաեւ մարդասիրական ստանդարտները։ Չմոռանանք, թե՛ ռասիստական խտրականություն իրականացնողը, թե՛ սուվերեն տարածքի նկատմամբ հարձակում իրականացնողը, թե՛ ագրեսիա ցուցաբերողը հենց Ադրբեջանն է»։

Սահակյանն ընդգծեց, որ, փաստացի, միջազգային իրավունքի խախտմամբ, ուժի գործադրմամբ Ադրբեջանը հասել է մի ցանկալի վիճակի, որ եթե իրավունքը չաշխատի, ինքը քաղաքականության մեջ կստանա լուծում, որը թեեւ իրավական չէ, բայց կնպաստի ադրբեջանական շահերի սպասարկմանը․ «Ուստի Հայաստանն է, որ հանդիսանում է զոհ, եւ իրավունքի կիրառման միջոցով պետք է հավասարակշռությունը վերականգնի, եւ հասնի իր շահերի իրավական պաշտպանության։ Մենք տեսանք, որ հայերի իրավունքները ռազմական ճանապարհով կոպտորեն խախտվում են, միակ ուղին այս վիճակի շտկման, դա իրավական ճանապարհն է։ Ուստի եթե Հայաստանն է հրաժարվում այդ գործերից, զրկվում է իր հանդեպ կատարված անարդարությունը շտկելու, իրավունքները վերականգնելու հնարավորությունից, իսկ եթե Ադրբեջանն է հրաժարվում, որի գանգատները ի սկզբանե առարկայազուրկ են։ Այստեղ հավասար իրավիճակ չի կարող լինել, քանի որ զոհ հանդիսացող պետությունը Հայաստանն է, որը ապավինել է իրավունքին, իր համար միակ ու վերջին ճանապարհը՝ իր սուվերեն իրավունքները պաշտպանելու եւ հայերի անվտանգությունը երաշխավորելու տեսանկյունից»։

Սիրանուշ Սահակյանը չբացառեց, որ պետությունները հնարավորություն ունեն վերանայելու իրավական ճանապարհով հարցի հանգուցալուծման հնարավորությունը եւ հրաժարվեու հայցերից, բայց չպետք է մոռանալ, որ Հայաստանը բացի ՄԻԵԴ-ում ունեցած գանգատներից, ունի եւս մեկ հայց ՄԱԿ-ի Միջազգային դատարանում, որը վերաբերում է նաեւ արցախցիների գույքային պահանջներին։

«Այդ հարցը շատ կարեւոր է, ՄԱԿ-ում դա խտրականության քաղաքականությունն է, որը ազդելու է արցախցիների վերադարձի պարագայում անվտանգության մեխանիզմի եւ ռեժիմի հետ։ Կարծում եմ՝ անվտանգային լուծումները չեն կարող նույնական լինել այն պայմաններում, երբ հաստատվում է, որ հայերը ենթարկվել են ռասիստական քաղաքականության ի համեմատություն այն իրավիճակի, որ այդ փաստերը կհերքվեն, եւ ռասիստական քաղաքականության ենթարկվող ազգային միավորի հետվերադարձը եւ պետք է ուղեկցվի շատ լուրջ անվտանգային երաշխիքներով եւ դրանց լուծումների բանալին կարող է տալ հենց ՄԱԿ-ի Միջազգային դատարանը»։

Սահակյանն ասաց, որ Ադրբեջանի կողմից էթնիկ զտման ենթարկված արցախցիների մեծամասնությունը որպես գույքային պահանջ միջազգային դատարան առանձին հայցեր չի ներկայացրել, այն ակնկալիքով, որ Հայաստանի կառավարությունն իրենց անունից կներկայացնի իրենց շահերը, իսկ գանգատներից հետ կանգնելու պարագայում նրանց ակնկալիքները պարզապես կմնամ օդում կախված․

«Հայաստանը սպասումներ է ձեւավորել արցախցիների մասով, որ գույքային իրավունքների վերականգնում կլինի եւ հայտարարել է, որ կառավարությունն է հանդես է գալիս, մեծամասնությունը չի դիմել իր իրավունքների պաշտպանության համար՝ վստահելով դա Հայաստանին, եթե Հայաստանը հրաժարվի ՄԻԵԴի գործերից, այս անձանց գույքային իրավունքները կմնան չպաշտպանված։ Օրինակ՝ 2020 թվականի պատերազմի մասով ժամկետներն անցել են, եւ եթե հիմա Հայաստանը հրաժարվի հայցից, ապա անհատները զրկված են լինելու դատարան դիմելու հնարավորությունից։ Սա կարող է նաեւ Հայաստանում հիասթափության մեծ ալիք բարձրացնել»։

Նշենք, որ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի 4 միջպետական գանգատ է ներկայացրել Եվրոպական դատարան, եւս մեկ գանգատ էլ քննվում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում:

Սիրանուշ Սահակյան Ադրբեջան միջպետական ամբողջական գանգատ Հայաստան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին