f

Անկախ

Դատավորնե'ր, եկել է ձեր արժանապատվությունը վերահաստատելու ժամանակը. դուք իշխանությանը պետք է արձագանքեք.Արծվիկ Մինասյան


Սա ուղերձ է։ Ուղերձ է նաև քաղաքացիներին, որով քաղաքական մեծամասնություն...

Երեկ տեղի ունեցավ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցի քվեարկությունը, որտեղ քաղաքական մեծամասնությունը, միջազգային ասպարեզին անհայտ նորարարության դրսևորման արատավոր լավագույն փորձով, բոյկոտեց այդ ընտրությունը: Այս մասին այսօր՝ փետրվարի 29-ին, Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

 «Սա նոնսենս է, քաղաքական անտրամաբանություն է, երբ որ իշխանությունը բոյկոտում է  իր իսկ սահմանադրական  պարտականության կատարումը՝ չտալով որևէ հիմնավորում, որևէ փաստարկ։

Սա ուղերձ է։ Ուղերձ է նաև քաղաքացիներին, որով քաղաքական մեծամասնությունն ասում է՝ այն, ինչ իր սրտով չէ, այն անձը, որը  իրենց թրի տակով չի անցել, կամ այն անձը, որը կփորձի ցուցաբերել որոշակի համարձակություն, օբյեկտիվություն առաջանորդվել օրենքի գերակայությամբ, սահմանադրությամբ, այդ անձը տեղ չունի պետական համակարգում, ավելին՝ սահմանադրական արդարադատության համակարգում։ Սա ուղերձ է այն մասին, որ եթե մենք ուզում ենք որևէ մեկին բերել, ուրեմն ամեն ինչ անելու ենք, որ բերենք։

Այս մեծամասնությունն էր, որ Դավիթ Խաչատուրյանին ընտրում էր ԲԴԽ անդամ, հետո շատ կարճ ժամանակամիջոցում փոխեց նրա պաշտոնը, տեղափոխեց Վճռաբեկ դատարան, որպեսզի հիմա էլ բերի ու նշանակի ՍԴ դատավոր։ Սա է երեկվա քաղաքական մեծամասնության, ըստ էության, բոյկոտի շարժառիթը»,- ասաց պատգամավորը։

Նա նշեց, որ քաղաքական մեծամասնությանն այս քայլն ուղղերձ էր նաև դատավորներին. «Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել էր Դավիթ Բալայանին ու ներկայացրել նրա թեկնածությունը։ Քաղաքական մեծամասնությունն արհամարհեց այս որոշումը, ասաց՝  ձեր այդ որոշումը կվերցնեք, կգնաք այլ տեղ։ Եվ ուղերձն ուղղելով նրանց՝ ասաց հետևայլը. եթե մենք չենք ցանկանում, ուրեմն դուք էլ չեք լինի։

Ըստ էության, սա է ասվել, ձեզ, հարգելի դատավորներ։ Եկել է ձեր արժանապատվությունը վերահաստատելու ու պահելու ժամանակը։ Իշխանության այս վարքագծին պետք է արձագանքել։

Իշխանությունը փորձում է հերթական արշավանքը կազմակերպել դատավորների նկատմամբ: Դուք պետք է որոշում կայացնեք՝ ենթարկվո՞ւմ եք իշխանության բռնաճնշումներին»,- ընդգծեց Մինասյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել էր Դավիթ Բալայանի թեկնածությունը: Երեկ կազմակերպված փակ գաղտնի քվեարկությանը մասնակցել են ԱԺ 107 պատգամավորից 32 ը, որոնք բոլորը կողմ են քվեարկել թեկնածությանը։ ՔՊ պատգամավորների չմասնակցելու հետևանքով Բալայանը չի ընտրվել ՍԴ դատավոր։

Հայաստան Արծվիկ Մինասյան

Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի օդանավակայանը
ԿԳՄՍ նախարարությունը համաձայն է «Գոյ» թատրոնի մասնավորեցմանը. Սարգիս Արզումանյան
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
Նկարիչների միությունը վճռական է պաշտպանել իր սեփականությունը․ Սուրեն Սաֆարյան
Շարժման անդամները կգիշերեն Սոլակ գյուղում․ վաղը կշարունակվի երթը դեպի Երևան
Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել
Երթը շարունակվում է .ուղիղ
Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին
Երկիրն արձակուրդի մեջ է, պետք է հետ բերել արձակուրդից եւ ունենալ պետականամետ իշխանություն. Դավիթ Ամալյան
Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Ավելին
Ավելին