Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ի նիստում որոշեց սահմանամերձ 82 բնակավայրերի բնակիչների գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի և անշարժ գույքի հարկի փոխհատուցման նպատակով 2024 թվականի հմար հատկացնել 988 մլն 933 հազար դրամ:
Այս նախագծով նախատեսվում է այս գումարը բաշխել այն մարզերի միջև, որոնց համայնքներն ընդգրկված են ՀՀ կառավարության որոշմամբ փոխհատուցում ստացող համայնքների ցանկում:
Վերոնշյալ գումարը տրամադրվում է ՀՀ Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի, և Տավուշի մարզերի 13 սահմանամերձ համայնքների 82 բնակավայրերի բնակիչներին:
Հիշեցնենք, որ 2023 թվականին սույն միջոցառման համար փաստացի ծախսվել է 1 մլն դրամ: