f

Անկախ

Երկու երեխաների հայրը՝ հասուն տղամարդ, սկսեց հեկեկալ և հեկեկոցի մեջ արհավիրքն էր. <<Հորս ու մորս գլխատել էին>>


Նկարում մեր ընտանիքի ընկերոջ հասակակիցներն են…Մեր ընկերն ու ավագ քույրը Աստծո կամոք փրկվել էին Սումգայիթի ջարդերից…. 2008-ի փետրվարն էր…Ստեփանակերտում դեռ տուն չունեինք, վարձակալած բնակարանում էինք ապրում։ Երեկոյան ընկերների հետ արդեն ավանդույթ դարձած թեյախմությունն էր <<մեր>> տանը։ 20 տարի էր անցել ու մեր ընկերն առաջին անգամ սկսեց պատմել։ Ադրբեջանցիների հրոսակախումբն արդեն իրենց փողոցում էր։ Ծնողները երեխաներին հասցրեցին թաքցնել նկուղում, երբ արնակալած աչքերով, վայրագները տուն մտան։ Քույր ու եղբայր փորձում էին գլխավերևի ճեղքերից ինչ-որ բան տեսնել, երբ արյան կաթիլները սողոսկելով տախտակների ճեղքերից, անձայն խառնվելով նկուղի հողե հատակին, ականջաթաղանթները պայթեցնող լռությամբ պարուրեցին։ Երեխաները շունչները պահած, սարսափի կանխազգացումով, դուրս եկան նկուղից։ Մեր ընկերը լռեց, մենք ևս լուռ էինք, չնկարագրվող ծանրություն կար…արդեն երկու երեխաների հայրը՝ հասուն տղամարդ, սկսեց հեկեկալ և հեկեկոցի մեջ արհավիրքն էր. <<Հորս ու մորս գլխատել էին>>… 2008-ից ևս 16 տարի է անցել, բայց ադրբեջանցու (թուրքի) նպատակը չի փոխվել՝ սպանել հային։ Փոխել են հայի նպատակները՝ վախենալ ամեն տեղ ու ամեն ինչից, մուրալ, պահել հայատյաց իշխանություն, որն իրենց աչքի առաջ, լուռ համաձայնությամբ, իսկ ավելի հաճախ վարելով հակահայ <<քաղաքականություն>>, մասնակիցը դարձավ Արցախի հանձմանը թշնամուն ու 150000 հայերի գաղթին… Հ.Գ. Սումգայիթի ջարդերից, Արցախի ազատագրական պայքարի մեկնարկից 36 տարի անց, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում, պատգամավորը առաջարկում է ՀՀ Կառավարությանը Արցախից բռնի տեղահանված հայերին հնարավորություն չտալ բնակվել Երևանում կամ հարակից բնակավայրերում, այլ բնակեցնել դատարկված կամ դատարկվող գյուղերում։ Իսկ Արցախի հայերի անունից կամ նրանց փոխարեն առաջարկ անողներին կամ որոշում ընդունողներին հիշեցնեմ. մենք Հայրենիք ենք կորցրել, որտեղ մեր օջախներն են, մեր հարազատների շիրիմներն են, ձեր որոշումների արդյունքում…մեզ է մնացել մեր չափազանց զգայուն դարձած արժանապատվությունն ու անպայման Արցախը վերադարձնելու ուժգնացող ցանկությունը…Հանդարտվե’ք, պարոնայք…

Մետաքսյա Հակոբյան ՖԲ Գրառում արցախցի բռնի տեղահանվածներ Սումգայիթյան ջարդեր Ադրբեջան Արցախ Հայաստան

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին