Նազարբեկյան թաղամասն Էրեբունու զանգվածին կապող 67 համարի երթուղին այսուհետ կսպասարկեն նոր ու ժամանակակից «Ժոնգ թոնգ» ավտոբուսները: Անկախը տեղեկանում է Երեւանի քաղաքապետարանից:
«Երեւանի ավտոբուս» ՓԲԸ փոխտնօրեն Խաչիկ Մալոյանի խոսքով, ավտոբուսները երթուղի են դուրս գալիս առավոտյան ժամը 7-ին եւ աշխատում են մինչեւ ժամը 23-ից մի փոքր ավելի:
Ուղեւորներն էլ նշում են, որ նախկին ավտոբուսները անվտանգ չէին, հին էին ու վատ էին աշխատում:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: