WBC Armenia-ի անդամ Գոռ Երիցյանը նվաճել է WBC վարկածով Ամերիկայի միջմայրցամաքային գոտին:
Միջին քաշային կարգի 10 ռաունդանոց մենամարտում հայ բռնցքամարտիկը բացահայտ առավելությամբ հաղթանակի է հասել ամերիկացի Քուինտոն Ռանդալի նկատմամբ:
Այս հաղթանակը Գոռ Երիցյանի համար 18-րդն էր կարիերայում։ 29-ամյա բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում պարտություն չի կրել։