Անթալիայում ընթացող 3-րդ դիվանագիտական ֆորումի շրջանակում տեղի է ունենում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Տելեգրամում գրառմամբ
։ «Ռուս-ադրբեջանական բանակցություններ Թուրքիայում»,- գրել է Զախարովան։
Քննարկման օրակարգի մասին մանրամասներ չեն հաղորդվում։