f

Անկախ

Տղամարդը սգո սրահի մոտ փորձել է վրեժխնդիր լինել․ նետել են ձայնային պայթուցիչ․ կրակոցներ են հնչել


ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2023 թվականի օգոստոսի 31-ին Վանաձոր քաղաքի սգո սրահներից մեկի դիմաց տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթից անջատված մասի նախաքննությունը։

Նշված օրը ժամը 16:15-ին, նախ ահազանգ էր ստացվել Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում կրակոցներ հնչելու վերաբերյալ։ Ավելի ուշ՝  16:51-ին, հաղորդում էր ստացվել նաև «Վանաձոր բժշկական կենտրոն»-ից այն մասին, որ ձախ ազդրի պատռված վերքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Վանաձոր քաղաքի 29-ամյա բնակիչ։

Իրականացված քննությամբ պարզվել է միջադեպին մասնակիցների շրջանակը, նրանց ինքնությունները, ինչպես նաև հանցագործության կատարման շարժառիթը։

Մասնավորապես փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Վանաձորի 33-ամյա բնակիչը լարված, անբարյացակամ փոխհարաբերությունների մեջ է գտնվել Եղեգնուտ գյուղի բնակչի հետ՝ վերջինիս և իր ընկերոջ միջև տեղի ունեցած վիճաբանության, ինչպես նաև անձնական այլ հարցի պատճառով, և մտադրվել է վրեժխնդիր լինել վերջինից։

Այդ նպատակով, իր հանցավոր մտադրությունն իրագործելու համար, իր մոտ կրելով ապօրինի կերպով ձեռք բերած «ՏՏ» տեսակի ատրճանակին նմանվող ատրճանակ և դրանից կրակելու համար նախատեսված փամփուշտներ, 33-ամյա տղամարդը խմբով՝ ընկերոջ և  քննությամբ դեռևս ինքնությունը չպարզված անձի հետ, Եղեգնուտի բնակչին կյանքից զրկելու դիտավորությամբ, 2023թ. օգոստոսի 31-ին գնացել է Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում գործող սգո սրահի տարածք, դարանակալել։

Տեսնելով, որ Եղեգնուտի բնակիչը ընկերոջ հետ դուրս է գալիս սգո սրահի տարածքից և մոտենում իր մեքենային՝ խմբի անդամները դեռևս ինքնությունը չպարզված անձի կողմից վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով  մոտեցել են նրանց։ Իջնելով մեքենայից, փոխլրացնելով մեկը մյուսի գործողությունները, վտանգի տակ դնելով նաև սգո սրահից դուրս եկող այլ անձանց կյանքն ու առողջությունը՝ 33-ամյա տղամարդն ու նրա ընկերը ժամը 16:10-ի սահմաններում կրակոցներ են արձակել Եղեգնուտի բնակչի ուղղությամբ։

Արդյունքում վնասվել է դեպքի վայրում կայանված «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան, որի սրահում գտնվել է ավտոմեքենայի սեփականատերը:

Սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ ինքնապաշտպանվելու նպատակով Եղեգնուտի բնակիչն ատրճանակից, վերջինիս՝ դեպքի վայրում եղած եղբոր որդին՝ ինքնաձիգից կրակոցներ են արձակել և անզգուշությամբ հրազենային վնասվածքներ պատճառել Եղեգնուտի բնակչի 29-ամյա ընկերոջը, ով մինչ այդ ռազմամթերք չհանդիսացող ձայնային պայթուցիչ է նետել 33-ամյա տղամարդու ու նրա ընկերոջ  ուղղությամբ, ինչից հետո վերջիններս դիմել են փախուստի:

 33-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել  ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, 335-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, որը հետագայում փոխարինվել է տնային կալանքով` համակցված բացակայելու արգելքով և 5մլն դրամի չափով գրավով։

 Նրա վերաբերյալ վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝  հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով։

Ավելի վաղ դատարան են ուղարկվել նաև Եղեգնուտի բնակչի եղբորորդու վերաբերյալ վարույթի նյութերը, ում մեղադրանք էր ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, պահելը կամ կրելը)։

 33-ամյա տղամարդու ընկերոջ մասով քրեական վարույթը կասեցվել է՝ նրա հետախուզման մեջ գտնվելու հիմքով։

Վերջիններիս հետ դեպքի վայրում եղած երրորդ անձի ինքնությունը պարզելու մասով նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայաստան ՀՀ Քննչական կոմիտե

«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից
Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
Ավելին
Ավելին