f

Անկախ

Փաշինյանի երազանքը «Զվարթնոց»-ում ռուսներին թուրքերով փոխարինելն է. Շարմազանով


Փաշինյանի երազանքը «Զվարթնոց»-ում ռուսներին թուրքերով փոխարինելն է։Իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությունն անարդյունավետ է նույնիսկ նրա երբեմնի դաշնակիցների համար, ու սա ևս մեկ անգամ փաստում է, որ մենք՝ որպես հիմնական ընդդիմադիր ուժերից մեկը, ճիշտ էինք, իրենք՝ ոչ։

Բազմիցս եմ ասել, որ Փաշինյանի խմբակը թուրքական շահեր սպասարկող ռեժիմ է, ու երբ Նիկոլ Փաշինյանը տարիուկես առաջ ասուլիսին հայտարարեց, որ ռուսական ռազմական ներկայությունը վտանգ է ադրբեջանցիների, թուրքերի համար, ակնհայտ էր, որ այդ ուղղությամբ իրենք քայլ են անելու, իրենց երազանքը, միգուցե, «Զվարթնոցում» ռուս սահմանապահներին փոխելն է ադրբեջանցի կամ թուրք սահմանապահներով։

Նիկոլը գնում է դեպի Արևմուտք, բայց ասեմ ձեզ, որ այդ Արևմուտքը Թուրքիան է:

Եթե ձեզ թվում է, թե Թուրքիան թույլ է տալու՝ Հայաստանում ֆրանսիական, ամերիկյան, բրիտանական կամ այլ արևմտյան բազա լինի, չարաչար սխալվում եք:

Թուրքիան Արևմուտքի հետ դաշնակից է, այդ թվում՝ ռուսական ռազմական ներկայությունը գնալով նոսրացնի։

Պետք է քաղաքականապես կույր լինես, որ չտեսնես իրական սպառնալիքները, քաղաքական գործընթացները, որ մեր գլխավոր սպառնալիքները՝ Թուրքիան ու Ադրբեջանը թողած, սպառնալիք դիտարկես Ռուսաստանին։

Բացասաբար եմ վերաբերվում հայ-ռուսական հարաբերությունների տորպեդահարմանը՝ Նիկոլի ռեժիմի կողմից:

Իհարկե, կան խնդիրներ, բայց ես ասում եմ՝ ՌԴ-ի հետ դաշինքին այլընտրանք չկա, միակ այլընտրանքը Թուրքիան է, որն ուղիղ ճանապարհ է դեպի թրքահպատակություն։

2020 թվականի աշնանը Նիկոլ Փաշինյանն էր ասում, որ Թուրքիան եկել է տարածաշրջան, որպեսզի ավարտին հասցնի Հայոց ցեղասպանությունը, հիմա ո՞րն է նրա կարծիքը փոխելու շարժառիթը, այն պարագայում, երբ Թուրքիայի դիրքորոշումը չի փոխվել ոչ մի հարցում։

Իհարկե, հայ-ռուսական հարաբերություններում կան խնդիրներ, բայց դրանք պետք է հարթել, այլ ոչ թե դաշնակցին սարքել թշնամի ու Հայաստանի անվտանգային դարպասները բացել իրական սպառնալիքի՝ Թուրքիայի առաջ։

Սա կատարյալ հիմարություն է պետության անվտանգության տեսանկյունից, բայց իրենց տեսանկյունից, միգուցե, տրամաբանական է, որովհետև Փաշինյանը իրականացնում է Հայաստանը թուրքական աշխարհի մաս դարձնելու օպերացիան»։

Հայաստան Էդուարդ Շարմազանով

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին