f

Անկախ

Հայաստանի բնապահպանների դեմ գործերը գրանցվել են միջազգային ռեեստրներում, հաջորդիվ կդիմեն Եվրադատարան․ Նազելի Վարդանյան


Լրագրողների, փաստաբանների, բնապահպան-ակտիվիստների նկատմամբ քրեական հետապնդումները ողջ աշխարհում դատապարտելի են։ Նույնիսկ տարբեր միջազգային կազմակերպություններ գրանցում են նման դեպքերն ու հետևում դրանց ընթացքին։

Panorama.am-ի հետ զրույցում ասաց իրավաբան-էկոլոգ Նազելի Վարդանյանը։

«Շատ երկրներում արդեն կան օրենքներ, որոնք արգելում են նման մոտեցումները։ Այդ գործերը դատարաններում անվանում են SLAPP (ռազմավարական) գործեր։ Այսինքն՝ եթե կան հետապնդման տարրեր ,ապա առհասարակ վարույթ չեն ընդունվում։ Հայաստանում ևս կարիք կա նման փոփոխությունների»,- նշեց Նազելի Վարդանյանը։

Մինչդեռ Հայաստանում հակառակ պատկերն է։ Հանքարդյունաբերող ընկերություննրը բնապահպաններին լռեցնելու համար հայցեր են ներկայացնում դատարաններ և որպես կանոն գործը շահում են։ Ինչպես օրինակ դա եղավ լրագրող, բնապահպան Թեհմինե Ենոքյանի դեպքում, երբ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն  շահեց դատը և նա ստիպված եղավ վճարել  ավելի քան 1 մլն 200 հազար դրամ։ Հիմա էլ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն է հայց է ներկայացրել դատարան ընդդեմ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանի ՝ պահանջելով հերքում և բռնագանձում 6 մլն դրամ։

Նազելի Վարդանյանի խոսքով՝  բնապահպանների նկատմամբ դատարանների միջոցով  ճնշման դեպքերը վերջին երեք տարիների ընթացքում ավելացել են։

«Սա վտանգավոր տենդենց է, քանի որ կարող է մեծ մասշտաբների հասնել։ Թեև ոչ մի արդյունքի չեն հասնում, քանի որ բնապահպաններին այդ միջոցով չեն կարող լռեցնել, բայց , բոլոր դեպքերում անհարմարություններ են ստեղծվում՝ դրամական վճարումների բեռ բնապահպանների վրա, նյարդային վիճակ և այլն։ Սա նախևառաջ պատիվ չի բերում բիզնեսի ներկայացուցիչներին, թեև դիմում են դատարան իբրև հեղինակությունը վերականգնելու համար, սակայն ճիշտ հակառակն է ստացվում։  Հանրությունը շատ բացասական է գնահատում, բայցի դրանից մեր գործերը գրանցվում են միջազգային ռեեստրներում՝ որպես անթույլատրելի գործեր։ Բացի այդ, այս բոլոր գործերը գնում են Եվրադատարան և հետո մեր բյուջեից պետք է վնասի հատուցումներ տրվեն։ Ինչի՞ համար, զուտ նրա համար, որ ինչ-որ մի բիզնես ինչ-ինչ հարցեր է ուզում լուծել»,- ասաց իրավաբան-էկոլոգը։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։

Հայաստան Նազելի Վարդանյան

Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան (ուղիղ)
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ
Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Ավելին
Ավելին