f

Անկախ

Հայկական դիվանագիտության ամոթի օրը. Գեղամ Մանուկյան


Նիկոլական իշխանությունը գլխատեց հայկական դիվանագիտական ընտանիքը, տասնյակ փորձառու դիվանագետներ ոչ միայն դուրս են մնացել համակարգից, այլեւ՝ հրապարակային ընդդիմանում են ներկայիս վիճակին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Հայկական դիվանագիտության ամոթի օրը

Մարտի 2-ին, երբ թուրքական Անթալիայում Հայաստանի արտգործնախարարն ու ընկերակիցները դիֆերամբներ էին ձոնում հայ-թուրքական չգործող հարաբերությունների, ընթացքի ու ապագայի մասին, Հայաստանում, Կառավարության 2012 թ.-ի որոշմամբ, պաշտնապես նշվում էր Հայ դիվանագետի օրը։

Ցավոք, մասնագիտական տոնին չեղած շնորհավորանքներին զուգահեռ Անթալիայում ու դրանից առաջ էլ Բեռլինում հերթական անգամ նորանկախ Հայաստանի դիվանագիտության երեսնամյա պատմությունն իջեցնում էին շրիշակից էլ ցածր մակարդակի։

Միայն մի քանի փաստի արձանագրում.

Բեռլինում, Ադրբեջանի հետ բանակցություններին նստած հայկական թիմում եղածներից որեւէ մեկը չունի դիվանագիտական փոքր ի շատե երկարատեւ փորձառություն։

Ավելին՝ Արարատ Միրզոյանի ընկերները՝ փոխնախարար (ծառայությունից խուսափած) Վահան Կոստանյանն ու Դավիթ Կաապետյանը նրա հետ ճանապարհորդում են 2018-ի ցույցեր-փոխվարչապետ-ԱԺ նախագահ-ԱԳ նախարարություն երթուղով։

Դե, Ռուբեն Ռուբինյանն ու Գերմանիայում ներկայիս դեսպանն էլ՝ ոնց պատահի, ոնց Նիկոլը հանձնարարի։

Անփորձների այս շրջանակում դիվանագիտական համակարգային հիշողության բացակայության պայմաններում է, որ Ռուբինյանը անցյալից անտեղյակ հայտարարություններ է անում ու փոշիացնում անգամ անցնող երեսնամյակի դիվանագիտական ձեռքբերումները։

Փառամոլությամբ աննախադեպ հայտարարում, թե 2023-ին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով 30-տարվա մեջ առաջին անգամ բացվեց հայ-թուրքական սահմանը։ Չգիտենալով, որ այդ սահմանը պարբերաբար բացվել է, անգամ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների համար։

Անգրագիտությունն այնքան է իշխում, որ Ռուբինյանն Անթալիայում չի էլ գիտակցում, որ Թուրքիայի հետ սահման բացելու հարց չկա, Անկարան է 1993 թվականին փակել սահմանը եւ իրենք պետք է բացեն։

Այնքան անգրագետ են գործել, որ փոշիացնելով հայկական դիվանագիտության ողջ վաստակը, անցնող տարիներին թույլ են տվել ու հիմա էլ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոյվո Կլաարի շուրթերով ու որոշմամբ համաձայնվում են տարածաշրջանում Թուրքիայի գերիշխող դիրքի պաշտոնականացմանը։

Անգրագետների ու փառամոլների այս բանակը փոշիացրեց հայկական դիվանագիտության ողջ աշխատանքը եւ համակերպվել ու ընդունել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները ամբողջովին փոխկապակցված են Թուրքիայի հետ հարաբերությունների հետ, ընդունում են թուրքական նախապայմանները եւ պատրաստ են հնազանդորեն խաղի այդ կանոններով քարշ գալ։

Դեռ որքան դիվանգիտական ջանք ու աշխատանք է պահանջվելու, որ հնարավոր լինի (եթե հնարավոր կլինի) ուղղել սխալները։

Սիրելի դիվանագետ ընկերնե՛ր, շնորհավորում եմ ձեր տոնը։

Այսօր խոստացեք, որ անգրագետների հեռացումից հետո, Հայրենիքի կանչով, նեղացվածությունը մի կողմ եք դնելու ու նորից շարք եք վերադառնալու, որ ներքին թշնամու ու անգրագետի ավերը շտկեք, շտկենք միասին:

Հ.Գ. լուսանկարներում՝

-1992 թ. մարտի 2, Նյու Յորքում, ՄԱԿ կենտրոնակայանի դիմաց պաշտոնապես բարձրացվում է Հայոց Եռագույնը:

-2018 թ. հունիսի 29, Վաշինգտոնում ՀՀ դեսպանատան մոտ ԱՄՆ-ում 1918-1920 թվականներին Հայաստանի առաջին դեսպան Արմեն Գարոյի (Գարեգին Փաստրմաջյան) կիսանդրիի բացման արարողությունը»,- գրել է նա:

Գեղամ Մանուկյան ՖԲ Գրառում դիվանագետի օր Թուրքիա Հայաստան

Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կիրանց՝ իր աջակցությունը հայտնելու բնակիչների պայքարին
ԲԴԽ անդամ, ՎՃռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը հրաժարականի երկու դիմում է գրել
ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել
Պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին. Ադրբեջանի ԱԳՆ
«Արարատ» ԲԿ-ում կեսարյան հատման ժամանակ ծննդկանի պտուղը մահացած է ծնվել․ Shamshyan.com
12-րդ օրն է՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ է. դասադուլը շարունակվում է
Ավելին
Ավելին