f

Անկախ

Ներքին Հանդը 3 կողմից շրջապատված է ադրբեջանական 2 տասնյակից ավելի դիրքով․ պատկերացնո՞ւմ եք մարդկանց վիճակը․ Թաթոյան


Ադրբեջանական զինծառայողները ներկա լինելով թե՛ մեր բնակավայրերի հարեւանությամբ, թե՛ ճանապարհներին` ամբողջությամբ անհնարինության են վերածել մարդկանց կյանքը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը։

«Ադրբեջանական զինված ծառայողներն անօրինական տեղակայումներ ունեն մեր համայնքների անմիջական հարեւանությամբ եւ համայնքներն իրար կապող ճանապարհներին։ Այդ անօրինական, հանցավոր տեղակայումները 2 տեսակի են․ տեղակայումներ, որոնք Հայաստանի Հանրապետության անմիջական սահմանից ներս են եւ դրանք օկուպացված տարածքներն են, այնտեղ իրականացնում է նաեւ ամրացման շարունակական աշխատանքներ, եւ կան հատվածներ, որոնք չեն գտնում ՀՀ ինքնիշխան տարածքի մեջ, բայց քանի որ բնակավայրերի հարեւանությամբ են եւ ադրբեջանական զինծառայողների սպառնալիքներով ու վերահսկողությամբ թույլ չեն տալիս, որ մարդիկ օգտագործեն իրենց պատկանող հողատարածքները, նորմալ կյանք վարեն եւ այլն։ Նրանց ներկայությունով վտանգված է մարդկանց առողջությունն ու կյանքը, մարդիկ չեն կարողանում օգտագործել իրենց հողատարածքները, վաստակել ընտանիքի եկամուտը։ Որոշ դեպքերում ադրբեջանական զինծառայողների ներկայության պատճառով վտանգն այնքան է մեծ, որ մարդիկ կանգնած են էքզիստենցիալ հարցերի առաջ՝ կամ մնալ, կամ ապրել տառապելով»,- ընդգծեց Թաթոյանը։

Արման Թաթոյանը պատմեց, որ Ներքին Հանդում մարդիկ գետի ջուր են խմում, որովհետեւ ադրբեջանական կողմն օկուպացրել է նաեւ ջրի ակունքները․ «Ոչ միայն խոհանոցում, կերակուր պատրաստելիս եւ այլն, բայց նաեւ խմում են այդ ջուրը։ Մարդիկ չեն կարողանում մշակել իրենց այգիները։ Մարդիկ քուն ու դադար չունեն, որովհետեւ անզեն աչքով ադրբեջանակն դիրքերը երեւում են։ Ներքին Հանդ գյուղի դպրոցը ադրբեջանական դիրքերի անմիջապես առաջ է։ Պատկերացրեք մեր երեխաների իրավունքների վիճակը․ նրանք դաս են անում պատուհանից ադրբեջանական զինծառայողների զինված դիրքը կարող է հանգիստ հետեւել՝ դպրոցում ինչ է կատարվում»։

Նա նշեց, որ միայն Ներքին Հանդը 3 կողմից շրջապատված է ադրբեջանական 2 տասնյակից ավելի դիրքով.

«Պատկերացնո՞ւմ եք մարդանց վիճակը, երբ այսպիսի պատկեր է։ 2700 հա միայն Ներքին Հանդից գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո։ Ներքին Հանդում ծնողը երեխային չի կարողանում դպրոց տանել, այս դեպքում պատկերացնո՞ւմ եք խաղաղություն։ Ներքին Հանդում մարդիկ չեն կարողանում գնալ եկեղեցի, գերեզմանոցներ։ Մարդիկ պարբերաբար ականների պայթյունների ձայներ են լսում։ Մարդկանց ողջ կյանքը վերածել են անհնարինության։ Այս պայմաններում, երբ կա ադրբեջանական այս աստիճանի անօրինական ներկայություն, մարդկանց իրավունքների կոպիտ խախտումներ, ո՞վ ընդհանրապես կարող է խոսել Ադրբեջանի խաղաղ մտադրության մասին։

Ներքին Հանդի ուղղությամբ սադրանքի ողջ դիսկուրսն այն մասին էր, որ մեղա գալու տոնայնության մեջ այսպիսին էր՝ տեղի է ունեցել միջադեպ, հայկական կողմը քննելու է միջադեպը, նաեւ կառաջանան իրավական հետեւանքներ հայ զինծառայողների համար։ Այսինքն՝ ադրբեջանական զինծառայողներն ամեն օր մարդկանց կյանքն անհնարինության են վերածել, նրանք ամեն օր ցույց են տալիս հանցավոր վարքագիծ, նրանք մեր տարածքի ներսում են։ Սա նշանակում է նաեւ, որ մեր զինծառայողների պաշտպանության բացարձակ լեգիտիմություն կա։ Դրա համար էլ այդ օպերացիայի անունը փորձում է դնել «հատուցում», մոռանալով, որ ինքն ամեն րոպե այդպիսի հանցանքներ է գործում մեր ժողովրդի նկատմամբ»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Արման Թաթոյան ՖԲ Գրառում Ներքին Հանդ Ադրբեջան Հայաստան Տեսանյութ

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին