Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնանկ է արել զինված ուժերի աջակցության ուժերի հրամանատար Դմիտրի Գերեգային և նրա փոխարեն նշանակել Ալեքսանդր Յակովեցին, հայտնում է NV.ua-ն։
Գերեգան հրամանատարի պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականի օգոստոսից: Աջակցող ուժերի մեջ են մտնում էլեկտրոնային պատերազմի զորքերը, ինժեներական զորքերը, ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերը, ռազմական տեղագրական ծառայությունը, հիդրոօդերևութաբանական ծառայությունը և շնային ծառայությունը: