f

Անկախ

Առաջարկվում է երկարաձգել խաղողի մթերման համար ձևակերպված վարկերի մարման ժամկետը. նախագիծ. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է լրացում կատարել կառավարության 2019 թ. փետրվարի 28-ի N 201-Լ որոշման մեջ: Նշվում է, որ էկոնոմիկայի նախարարություն են դիմել խաղողի մթերումներ իրականացնող առանձին տնտեսվարողներ, որոնք հայտնել են այն մասին, որ ՀՀ դրամի փոխարժեքի կտրուկ արժևորման հետևանքով դժվարանում են սպասարկել ներգրաված վարկերը։ Հիմա՝ ավելի մանրամասն: Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում 2023 թ. հունվարի 1-ից մինչև 2023 թ. սեպտեմբերի 8-ը խաղողի մթերման ուղղության համար վարկերը տրամադրվել են մինչև 3 տարի մարման ժամկետով, սուբսիդավորվել է 9 տոկոսային կետը, իսկ վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը վարկը տրամադրելու պահից հաշվարկվել է ոչ ավելի, քան 12 ամիս: Նշված ժամանակահատվածում խաղողի մթերման ուղղության համար ներգրավվել է մոտ 2,4 մլրդ դրամ վարկ։

2023 թ. սեպտեմբերի 8-ից մինչև 2023 թ. դեկտեմբերի 30-ը կառավարության 2023 թ. սեպտեմբերի 7-ի N 1520-Լ որոշման հիման վրա ծրագրի պայմաններին համապատասխան վարկերը տրամադրվել են մինչև 5 տարի մարման ժամկետով, սուբսիդավորվել է 11 տոկոսային կետը, իսկ վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը վարկը տրամադրելու պահից հաշվարկվել է ոչ ավելի, քան 24 ամիս: Նշված ժամանակահատվածում խաղողի մթերման ուղղության համար ներգրավվել է մոտ 6,3 մլրդ դրամ վարկ։ Նախագծով առաջարկվում է ծրագրում կատարել համապատասխան լրացում, ըստ որի, խաղողի մթերման ուղղության համար 2023 թ.-ին տրամադրված վարկերի (բացառությամբ կառավարության 2023 թ.-ի սեպտեմբերի 7-ի N 1520-Լ որոշման շրջանակներում տրամադրված վարկերի) համար ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների և շահառուների փոխադարձ համաձայնությամբ կարող են տրամադրվել վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ մինչև 12 ամսով լրացուցիչ ժամկետներ և մինչև 12 ամսով երկարաձգվել վարկերի մարման ժամկետները, ընդ որում՝ տրամադրված վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորվող 9 տոկոսային կետը մնում է անփոփոխ։

Ակնկալվում է, որ ծրագրի շահառուներին մասնակի աջակցության ցուցաբերման հնարավորություն կտրամադրվի, և նրանք կկարողանան փոփոխված մարման ժամանակացույցով սպասարկել 2023 թ.-ին ներգրավված վարկերը։ Վարկերի արտոնյալ և մարման ժամկետների երկարաձգման հնարավորությունից բոլոր շահառուների օգտվելու դեպքում 2024-2027 թթ. ծրագրի բյուջեն կավելանա մոտ 213,2 մլն դրամով, որից 2024 թ.-ին՝ մոտ 33,4, 2025 թ.-ին՝ մոտ 104,3, 2026 թ.-ին՝ շուրջ 73,2, իսկ 2027 թ.ին՝ մոտ 2,3 մլն դրամով:

Ծրագրի գծով պետբյուջեից նախարարությանը լրացուցիչ ֆինանսական միջոցներ հատկացնելու անհրաժեշտություն չի առաջանում, վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացվի ծրագրի 20242027 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի բյուջետային ֆինանսական հայտերով հաշվարկված գումարների շրջանակներում»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

խաղողի մթերում վարկեր Հայաստան

Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
Ավելին
Ավելին