Բելառուսի տրանսպորտի նախարարությունը որոշում է ընդունել, ըստ որի՝ Հայաստանում, Ղազախստանում և Ղրղզստանում գրանցված բեռնատարներին և տրակտորներին թույլատրվում է մուտք գործել հանրապետության տարածք՝ մասնագիտացված վայրերում վերաբեռնման և կապակցման աշխատանքներ իրականացնելու համար։ Այս մասին հայտնում է Sputnik Բելառուսը՝ հղում կատարելով օրինական ինտերնետային պորտալին։
Նախկինում այն երկրների ցանկում, որոնց մեքենաներին թույլատրվում էր մուտք գործել բեռների բեռնաթափման հատուկ գոտիներ, ներառված էին միայն Բելառուսը և Ռուսաստանը: Հայաստանի, Ղրղզստանի և Ղազախստանի ծանր բեռնատարների համար նոր պայմանները կգործեն մինչև այս տարվա վերջ և ուժի մեջ կմտնեն մարտի 6-ից։
2022 թվականի ապրիլից Բելառուսում և Ռուսաստանում գրանցված տրակտորների մուտքը ԵՄ երկրներ արգելվել է Ուկրաինայում ՌԴ կողմից ռազմական գործողողություների ֆոնին։
Ի պատասխան՝ Բելառուսն արգելել է Եվրամիության տարածքում գրանցված տրանսպորտային միջոցների մուտքը իր տարածք, սակայն պահպանել է դրանց փոխանակման և որոշակի վայրերում վերբեռնելու հնարավորությունը։
2024 թվականի սկզբին ներդրվել է ԵՄ-ից տրանսպորտային միջոցների վերբեռնման և տեղափոխման վայրեր մուտքի և առաջին օրվա համար վճար՝ երեք հիմնական միավորի չափով՝ ներառյալ ԱԱՀ։