f

Անկախ

Թե ինչ է նշանակում «արհավիրք» բնորոշումը Փաշինյանի 6-ամյա կառավարման դեպքում, բավարար է նայել քարտեզին և/կամ գնալ Եռաբլուր․ Արմեն Աշոտյան


Թե ինչ է նշանակում «արհավիրք» բնորոշումը Փաշինյանի 6-ամյա կառավարման դեպքում, բավարար է նայել քարտեզին և/կամ գնալ Եռաբլուր:

«Նուբարաշեն» ՔԿՀ-ից գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը․

«Ֆրանսիայի կայսր Նապոլեոն 1-ինը գրում էր (ցիտում եմ՝ ըստ հիշողությանս, ոչ թե տառացի). «Մեկ негодяй-ը բավարար է մի ամբողջ ժողովուրդ կործանելու համար»:

Այդպիսի ազգակործան պատուհասներից Հայաստանն ու Արցախը զերծ պահելու համար էր 2018թ.-ին Սերժ Սարգսյանը համաձայնել առաջադրվել որպես ՀՀԿ թեկնածու՝ ՀՀ վարչապետի պաշտոնի համար: Այն, որ Երրորդ նախագահը գնացել էր այդ քայլին հենց Արցախի խնդրի մաքսիմալ հայանպաստ լուծումն ապահովելու համար, հրապարակավ հայտարարվել է  մինչև ապրիլի 17-ին իր՝ վարչապետ ընտրվելը:

Կարելի է, օրինակ, հիշել tert.am-ին ապրիլի 14-ին (2018թ.) իր տված մեկնաբանությունը:

2018թ.-ի իշխանազավթումից հետո այս պարզ իրողությունը հասկանալի դարձավ շատերի համար, իսկ 2020թ.-ի նոյեմբերի 9-ից այս պատմական փաստը համառորեն մերժելը կա՛մ նեղ քաղաքական շահերի, կա՛մ լայն հիվանդագին երևակայության արդյունք կարող է դիտվել:

2018թ.-ին Սերժն Արցախի համար էր առաջադրվում վարչապետ, իսկ «թավշյա» պերֆորմանսն իր հեղինակների կողմից գծվել էր՝ որպես հակաարցախյան, թեպետ փաթեթավորված էր նման շոուներին բնորոշ դեկորացիաներով և կառուցված էր ժողովրդի հոգնածության և միամտության վրա:

Այս թեման օրերս ակտիվացավ Երրորդ նախագահի կողմից տվյալ հանգամանքը հրապարակավ հիշեցնելուց, 2018թ.-ից հետո ստեղծված իրողությունն արհավիրք կոչելուց հետո: Փաշինյանի բեմադրված արձագանքն այդ բնորոշմանը ոչ միայն ցավագին և ջղաձիգ էր, այլև իր ոճին բնորոշ՝ կռուտիտա-մուտիտային:

Նիկոլը փորձեց թեման ֆռռացնել երկու հարթություններով. Սարգսյանի ասած «արհավիրք» բնորոշումը վրայից գցելու և բանակցությունների վրա պրոյեկտելու, ինչպես նաև «քո հարցերով ինձ գրում էիր, բա մի հատ էլ Արցախից գրեիր» բեսեդկի մակարդակի զեղծարարությամբ:

Նախ, թե ինչ է նշանակում «արհավիրք» բնորոշումը Փաշինյանի 6-ամյա կառավարման դեպքում, բավարար է նայել քարտեզին և/կամ գնալ Եռաբլուր: Այո՛, Նիկո՛լ, արհավիրքը դու ես և քո անփառունակ ղեկավարումը, ոչ թե Արցախի հարցով քեզ փոխանցված բանակցային ժառանգությունը և ժամանակին ամուր և հաղթական Հայկական բանակը, որոնք թե՛ դիվանագիտական, թե՛ ռազմական բաղադրիչներով ապահովում էին հայ ժողովրդի ազգային շահերի իրացումը:

Պակաս զավեշտալի չէր Փաշինյանի կռուտիտի երկրորդ մասը: Իր իշխանազավթման ընթացքում Հանրապետականը հենց սկզբից, երբ նա՝ որպես վարչապետի թեկնածու, եկավ մեզ հետ հանդիպման, բաց տեքստով իրեն ասում էր, ապացուցում, պնդում, որ նրա հնարավոր պաշտոնավարումն աղետ է դառնալու: 2018թ.-ի մայիսի 1-ին ԱԺ-ի ամբիոնից ես, մասնավորապես, հայտարարեցի, որ չեմ ընտրելու նրան, որպեսզի նա չդառնա «Հայաստանի Հանրապետության վերջին կամ կործանման վարչապետը»: Նույն միտքը բարձրաձայնվել է իմ մյուս գործընկերների ելույթներում:

Երբ նա շանտաժով և ուժի ու սպառնալիքների գործադրմամբ երկրորդ փորձից դարձավ վարչապետ, մինչև այդ գումարման ԱԺ-ի աշխատանքների ավարտը, Արցախի հարցով իմ քննադատությունն ու մտահոգությունները մշտապես եղել են Կառավարության հետ հարցուպատասխանի հիմնական թեման: Հանրապետականները նաև մամուլով և սոցիալական ցանցերով էին զգուշացնում Նիկոլին գալիք արհավիրքի մասին:

Դառնալով արտախորհրդարանական ուժ՝ 2019թ.-ից սկսած, իսկ մինչ այդ նախորդած քարոզարշավը 2018թ.-ին նվիրելով բացառապես Արցախի հարցին, մենք շարունակել ենք հիմնավորված, փաստարկված, ապացույցներով ահազանգել մոտեցող աղետի մասին:

Այդ խնդրին է նվիրված եղել ոչ միայն ՀՀԿ-ական ակտիվի, այլև նախագահ Սերժ Սարգսյանի հանրային ակտիվությունը թե՛ ասուլիսով, թե՛ հարցազրույցներով, թե՛ անգամ դիզելի շինծու գործի առիթով, երբ ոմանք չէին հասկանում, թե ինչի Սարգսյանը «լայաղ չի անում խոսել դիզելից», այլ պնդում էր, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀԿ-ի անունից Էդուարդ Շարմազանովն է պատեհ պահերին փոխանցել Փաշինյանին մեր կարծիքը և տեսակետները ստեղծված իրավիճակի մասին:

Արցախյան թեման կարմիր թելով անցել է թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ ՀՀԿ-ի գործունեության մեջ անգամ 2020թ.-ի նոյեմբերի 9-ից հետո, երբ դեռ հնարավոր էր շատ բան փրկել, պահպանել, վերագործարկել:

2018թ.-ից առ այսօր մեր բոլոր ահազանգերը, նախազգուշացումները, առաջարկները Նիկոլի համար եղել են «ձայն բարբառոյ հանապատի», իսկ հիմա այդ նույն անապատի աղվեսը փորձում է խորամանկել, «թե՝ բա մի կես բերան ասեիք» դեմքով և սուտ խոսելու ժամանակ իրեն յուրահատուկ վազվզող աչքերով:

Այո՛, ինչպես մեկ հարբածը կարող է հարամ անել մի ամբողջ մեծ հարսանիք, ինչպես մեկ ձախողակ ֆուտբոլիստը կբերի իր թիմին պարտություն, այնպես էլ մեկ քաղաքական ավանտյուրիստ կարող է կործանել մեր Հայրենիքը:

Հ.Գ. Եթե մյուս ազգերի առողջությանն ու կյանքին սպառնում են ալկոհոլն ու խոլեստերոլը, ապա հայ ժողովրդին՝ նաև Նիկոլը…»,-գրել է Աշոտյանը։

Արմեն Աշոտյան Նիկոլ Փաշինյան Հայաստան

Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կիրանց՝ իր աջակցությունը հայտնելու բնակիչների պայքարին
ԲԴԽ անդամ, ՎՃռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը հրաժարականի երկու դիմում է գրել
ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել
Պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին. Ադրբեջանի ԱԳՆ
«Արարատ» ԲԿ-ում կեսարյան հատման ժամանակ ծննդկանի պտուղը մահացած է ծնվել․ Shamshyan.com
12-րդ օրն է՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ է. դասադուլը շարունակվում է
Ավելին
Ավելին