f

Անկախ

՛՛Հրապարակ"․ «Հոգեկանս խանգարվում է, որ տեսնում եմ, թե ինչ է կատարվում, ու այդ ամենին ինչպես են արձագանքում սրանք


Նախօրեին տեղեկացանք, որ ադրբեջանցիները բարբարոսաբար քանդում են Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում գտնվող Արցախի Ազգային ժողովի շենքը։ Հարակից Վետերանների շենքն էլ են արդեն քանդել: Այդ մասին փաստող տեսանյութեր են հայտնվում ադրբեջանական տելեգրամյան ալիքներում։ Օրեր առաջ էլ Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկմամբ զբաղվող Monument watch անկախ խումբը հայտարարեց, որ Ստեփանակերտից ադրբեջանցիներն ապամոնտաժել են աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրի հուշարձանը։

Ադրբեջանն Արցախի հետ վարվում է ինչպես ասպատակող մի ցեղ, որը վստահ չէ, որ երկար է այդտեղ մնալու, ուստի որոշել է ամեն ինչ հիմնահատակ ավերել: Եթե դրան գումարենք նաեւ այն, որ գրավված տարածքում ադրբեջանցիները բնակություն չեն հաստատում, պատկերն ամբողջական կլինի:


Փորձագետները բազմիցս են ահազանգել Ադրբեջանի կողմից Արցախում հայկական հետքը վերացնելուն ուղղված վայրագությունների մասին։ Արցախում եկեղեցիների վրայից խաչերն են հեռացվում, եկեղեցիների գմբեթները փոխարինում են մզկիթների աշտարակներով, պատմական կոթողներ են վերացվում։ Տարբեր հաշվարկներով՝ Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 4000-6000 հայկական հուշարձան, այդ թվում՝ եկեղեցիներ, խաչքարեր, ամրոցներ։ 

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նելլա Գրիգորյանը «Հրապարակի» հետ զրույցում նշում է, որ, տեսնելով, թե ինչպես է ագրեսորը քանդում Ազգային ժողովի շենքը, հույսը կորցնում է, որ մի օր վերադառնալու է իր հայրենի տուն` Արցախ. «Հոգեկանս խանգարվում է, որ տեսնում եմ, թե ինչ է կատարվում, ու այդ ամենին ինչպես են արձագանքում սրանք: Արդեն հույսս կտրվել է վերադարձի... էլ ոչ մի հույս չկա, որ Արցախ ենք վերադառնալու, քանդում են մեր ունեցած-չունեցածը, եւ դա փաստում է այն մասին, որ մենք այլեւս չենք վերադառնալու Արցախ: Այս իշխանություններն այդ ամենին ոչ մի գնահատական չեն տալիս, գոնե մի հատ արձագանքեն, դա էլ չեն կարողանում անել: Ուզում են ամբողջ Արցախը վերացվի աշխարհի երեսից: Հայաստանից գոնե արձագանքեն»: 

Արցախում ի՞նչ իրավիճակ է եղել 90-ականների հաղթանակից հետո, ադրբեջանական կառույցների նկատմամբ հայերը դիմե՞լ են նման վայրագությունների։ «Այն ժամանակ նրանք ոչ մի բան չունեին, քոսոտ տներ ունեին, էնպիսի հոտ էր փչում դրանց տներից, մարդ զզվում էր կողքով անցներ: Դրանք ոչ մի բան չունեին: Հիմա մենք այնպիսի ունեցվածք ենք այնտեղ թողել` նոր շենքեր, խանութներ, հողատարածքներ, ասելու բան չի… նրանք ոչ մի բան չեն ունեցել, իսկ մենք թողել ենք ամեն ինչ: Այդ տարիներին, հիշում եմ` մեր թաղամասում նոր հողամասեր էին հատկացրել մարդկանց, մրջյունների պես` 70-ականներին ադրբեջանցիները եկել էին, որպեսզի ապրեն: Արդյունքում մի ողջ թաղամաս թրքացել էր, բայց Արցախի կենտրոնում երբեք ադրբեջանցիներ չեն եղել` հատուկենտ, մնացած բոլորը հայեր էին: Մանկությունս Արցախում է անցել, միանգամից են դրանք լցվել»,- նշեց նա: 

Արցախի պատգամավորը նաեւ անդրադարձավ ադրբեջանցի դիվերսանտին «բարի կամքի դրսեւորմամբ» Ադրբեջանին հանձնելու դեպքին. «Մեր ռազմաքաղաքական ղեկավարներից էլ ոչ մի նորություն չունենք: Ես երեկվանից շոկի մեջ եմ, ո՞նց կարելի է այսպես վարվել, ո՞նց կարելի է այդ հանցագործին առանց որեւէ բանի վերադարձնել Ադրբեջանին: Թեկուզ սովորական գերիների հետ փոխանակեին, չեմ ասում՝ նախագահների հետ, մի՞թե կարելի է այսպիսի հակահայկական քայլեր անել, Ադրբեջանին նվիրել հանցագործին ու ոչինչ չուզել տեղը: Ամեն օր նոր շոկի ենք ենթարկվում, էլ առողջություն էլ չի մնացել սրանց երեսից: Թուրքն իր ոտքով գալիս է քո տուն, դու նրան հենց էնպես տալի՞ս ես, իբր մարդասիրական քա՞յլ ես անում, բա թող մի անգամ էլ նրանք մարդասիրական քայլ անեն մեր հանդեպ»:

 

վանդալիզմ Ադրբեջան Արցախի ԱԺ Հայաստան

«Հրապարակ». Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը
«Հրապարակ». Պայքարողները չեն տրվել սադրանքներին
«Ժողովուրդ». ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է Եվրոպայում
«Ժողովուրդ». Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել
«Հրապարակ». «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի
«Ժողովուրդ». ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից
«Հրապարակ». Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
«Ժողովուրդ». Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում
Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Ավելին
Ավելին