f

Անկախ

՛՛Հրապարակ"․ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շատ անհանգիստ է եւ թերեւս անընդհատ վատ զարգացումներ է սպասում


Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շատ անհանգիստ է եւ թերեւս անընդհատ վատ զարգացումներ է սպասում: Այնքան անհանգիստ է, որ իշխանական քարոզչամեքենան «մի ոտ առաջ» փորձում է վարկաբեկել ընդդիմադիր դաշտը` հավանական պայքարը կանխելու եւ ընդդիմությանը հեղինակազրկելու համար, հատկապես` նոր ծնվելիք միավորներին: Եվ չնայած այս իրավիճակում, երբ ընդդիմադիր դաշտը պառակտված է ու պասիվ, եւ անգամ անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկում, պայքարի թեթեւ փորձեր չեն նկատվում, բայց իշխանությունը շարունակ մատնում է իր վախերը եւ պայքարում ընդդիմության ուրվականի դեմ։


Ընդդիմադիր դաշտի առանցքային խաղացողները՝  խորհրդարանական ընդդիմադիր ուժերը, տեւական ժամանակ է՝ հրաժարվել են փողոցային պայքարից եւ իրենց քննադատներին պարբերաբար կոչ են անում․ դժգո՞հ եք` դուք գրավեք փողոցը: Նրանց քննադատողներն էլ, սակայն, անող չեն` միայն խոսող են, եւ պայքարի հրապարակներն ու փողոցները լրացնող չկա: Իհարկե, Ազատության հրապարակում վերջերս կենդանի շունչ հայտնվեց` արտախորհրդարանական «Միասին» շարժումը փորձեց հանրահավաքներ անել, եւ որքան էլ դեռ մարդիկ ակտիվ չեն արձագանքում, բայց նկատելի է, որ հանրությունը պայքարի պահանջ ունի եւ պատրաստ է ոտքի կանգնել ընդդեմ իշխանությունների։ «Միասին» շարժման նախաձեռնողները, հիշեցնենք, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ու Դեմկուսի ղեկավար Արամ Սարգսյանն են։ Չնայած հանրահավաք կազմակերպելու համար նրանք մեծ աշխատանք չեն տանում` մարդկանց իրազեկելու, մոբիլիզացնելու համար, եւ առանձնապես շատ համակիրներ չունեն, բայց բավական բազմամարդ երկու հավաք են անցկացրել։

Ընդդիմադիր դաշտում թեթեւակի աշխուժությունը, սակայն, կարելի ասել, փոթորիկ է բարձրացրել իշխանական շարքերում: Նրանք դեռ չծնված պայքարն ուզում են տեղավորել պրոռուսական դաշտում եւ Կրեմլի մատն են տեսնում սրանում, որ հակառուսական ուժերին ակտիվացնեն եւ հանրության` հակառուսական  տրամադրված հատվածին հանեն նրանց դեմ: Նրանց քարոզչամիջոցներն ամեն ինչ անում են, որ համոզեն մարդկանց, թե պայքարողներին Ռուսաստանից են կառավարում, եւ առաջիկայում Կրեմլի հովանու ներքո նոր ընդդիմադիր ճակատ է գործելու, որտեղ ներգրավված կլինեն «Միասին» շարժումը եւ մյուս պրոռուսական քաղաքական ուժերը, որոնց թվում են ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի նախաձեռնած շարժումն ու կուսակցությունը։

Դեմկուսի ղեկավար Արամ Սարգսյանը պատրաստ է պատասխան տալ բոլոր այն մարդկանց, ովքեր գեթ մեկ քայլ կմատնանշեն, որն ինքն արել է ՀՀ շահի եւ պետության դեմ։ Նա ծիծաղելի է որակում իշխանական պրոպագանդիստական թեզերը։ «Եթե ՀՀ իշխանության գլուխ կանգնածները լինեին հայանպաստ քաղաքականություն վարող, ազգային պետականությունն ապահովող, մեր ազգային արժեքները հարգող մարդիկ, որեւէ մեկը ներսում չէր կարող հրահրել շարժում, որովհետեւ ժողովուրդը չէր պաշտպանի այդ շարժումը»,- ասում է նա ու հիշեցնում, որ երկար տարիներ Նիկոլ Փաշինյանն էլ, լինելով ընդդիմադիր, պայքարել է իշխանությունների դեմ, սա է դասական քաղաքականությունը:

«Ինքն ո՞ւմ հովանու ներքո էր պայքարում, եթե այդ տրամաբանությամբ ենք շարժվում, իրեն է՞լ էին հովանավորում»,- հռետորական հարցադրում է անում Արամ Գասպարիչն ու պատասխանում` ով-ով, բայց Նիկոլ Փաշինյանն ուրիշներին մեղադրելու իրավունք չունի․ «Ինքն այսօր կատարում է Արեւմուտքի գաղտնի ծառայությունների ղեկավարների ցուցումները, ուստի որեւէ մեկին մեղադրելու իրավունք չունի։ Եթե ես սխալվում եմ, թող ինքը հանդես գա, հերքի, ներկայացնի՝ ի՞նչ էր քննարկում Ռիչարդ Մուրի հետ։ Ու այս քաղաքականությունը վարողն ուրիշներին մեղադրում է, թե սրա-նրա շահե՞րն ենք պաշտպանում։ Մենք մեր ազգային շահերն ենք պաշտպանում, մենք ռեալիստ քաղաքական ուժ ենք, որը հասկանում է՝ ուր է տանում այս անձը մեզ։ Ժողովուրդն էլ հասկացել է, որ սա հակազգային, հակապետական ուժ է, ու սրանով է պայմանավորված: Թե չէ՝ ո՛չ Արամ Սարգսյանը, ո՛չ Հրանտ Բագրատյանը, ոչ մեկը չէր կարող ժողովրդին համոզել` դուրս գալ պայքարի»։ Արամ Սարգսյանի համոզմամբ՝ իշխանություններն ընդդիմադիրների դեմ արշավով ցույց են տալիս իրենց վախերը․ «Փորձ են անում խանգարել մեզ, եկել են՝ սատանի մայլում քյանդրբազություն են անում։ Չի լինելու, չեն կարողանալու, լինելու է այն, ինչ մենք կարող ենք եւ կանենք որպես ազգային ուժ»։

ԲՀԿ-ական Արման Աբովյանը, ում իշխանական քարոզչամեքենան եւս ռուսական ազդեցության գործիչ է անվանում, հիմարություն է որակում այն տեսակետը, թե ՀՀ ընդդիմադիրները գործում են ռուսական հովանավորչությամբ․ «Իրեն հարգող որեւէ ուժ թույլ չի տա, որ արտաքին ուժերը միջամտեն հայկական ներքաղաքական կյանքում։ Սա լրիվ համապատասխանում է թուրք-ադրբեջանական նարատիվներին, համաձայն որի՝ ՌԴ-ի եւ առհասարակ Արեւելքի՝ Իրանի հետ հարաբերությունները խզելը կամ վատթարացումն ինչ-որ գին է, որ Հայաստանը գնա իբր Արեւմուտք, Եվրոպա։ Բայց պետք է հասկանալ, որ այն լկտի, անբարոյական քարոզչությունը, որ տանում են ազգաբնակչության մեջ, հետեւյալ նարատիվն ունի՝ ով պաշտպանում է իշխանությանը, թուրք-ադրբեջանական նարատիվը` իբր արեւմտամետ է, իսկ ովքեր դեմ են, որ Հայաստանը քանդվի, ուզում են, որ երկիր մնա՝ անկախ եւ ինքնիշխան, իրենք ռուսական շահն են սպասարկում: Լկտի սուտ է, բայց դա հասկանալի է։ Այո, խնդիր կա՝ հայկական գործոնը չեզոքացնել, դրա համար ամենաանբարոյական տարբերակն են ընտրել»։

Ստացվում է՝ հակառուսականությունն այնքան մեծ չափաբաժին ունի հայ հանրության մեջ, որ դա քարոզչական գործիք է դառնում։ «Ես չէի ասի՝ հակառուսականություն, ես իրենց քաղաքականությունը կանվանեի հակահայկականություն, որովհետեւ փորձել Հայաստանին միայնակ թողնել Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ եւ թշնամանք առաջացնել աշխարհի ամենահզոր գերտերություններից մեկի՝ Ռուսաստանի հետ, ուղղակի չի բխում ՀՀ շահերից, մնացածն ընդամենը տեխնիկական գործընթաց է»։

Դիտարկմանը, որ ՀՀ ընդդիմությունը, այդուհանդերձ, վերջին շրջանում ակտիվ չէր, չնայած Արցախն ամբողջությամբ կորցրինք, եւ ակտիվության նշաններ երեւացին միայն այն բանից հետո, երբ իշխանությունը բացահայտորեն գնաց ՌԴ-ի հետ առճակատման, Աբովյանն արձագանքեց, որ ուղղակի դանակը ոսկորին է հասել, եւ ՀՀ իշխանություններն այլեւս Հայաստանի պետականության հարցն են աճուրդի դրել։

 

ընդդիմադիր կուսակցություններ Նիկոլ Փաշինյան ՔՊ Հայաստան

Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կիրանց՝ իր աջակցությունը հայտնելու բնակիչների պայքարին
ԲԴԽ անդամ, ՎՃռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը հրաժարականի երկու դիմում է գրել
ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել
Պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին. Ադրբեջանի ԱԳՆ
«Արարատ» ԲԿ-ում կեսարյան հատման ժամանակ ծննդկանի պտուղը մահացած է ծնվել․ Shamshyan.com
12-րդ օրն է՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ է. դասադուլը շարունակվում է
Ավելին
Ավելին