f

Անկախ

Հայաստանում կներդրվի բարեվարքության պարբերական ստուգման մեխանիզմ դատավորների, դատախազների և քննիչների համար


Հայաստանում կներդրվի բարեվարքության պարբերական ստուգման մեխանիզմ դատավորների, դատախազների և քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համար:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և կից օրենքների փաթեթը քննարկվել է Ազգային ժողովի պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում։

Կառավարությունն առաջարկում է  իրականացնել մի շարք փոփոխություններ, որոնք ուղղված են բարեվարքության ստուգման գործող կառուցակարգերի աստիճանական զարգացմանը, ինչպես նաև նոր ինստիտուտների ներդրմանը։ Նախագծով նախատեսվում է վերանայել բարեվարքության ուսումնասիրության ներկայիս կառուցակարգերը, ներկայացվող տեղեկատվության շրջանակը, ինչպես նաև ներդնել 30 նոր կարգավորումներ ուղղված դատավորների, դատախազների և քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց բարեվարքության ընթացիկ ուսումնասիրությունն ապահովելուն։Այսպիսով՝ դատավորների, դատախազների և քննիչների համար կնախատեսվեն բարեվարքության ընթացիկ ուսումնասիրության կառուցակարգեր:

«Մենք չենք ունենալու որևէ սուբյեկտ դատախազությունում, քննչական կոմիտեում կամ դատարաններում, որի բարեվարքությունը երբևիցե չի ստուգվել։ Սա կարևորագույն հակակոռուպցիոն էլեմենտներից մեկն է, որը ներդնում ենք օրենսդրության մեջ։ Ողջունելի են նաև այլ կարգավորումները, մասնավորապես, թե ինչ է տեղի ունենում, երբ անձին տրվում է բացասական եզրակացություն, ինչպես է դա հանգեցնում համապատասխան ծառայողական քննությանը, ինչ պարագաներում և ինչ չափանիշներից ելնելով կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարող է տալ բացասական եզրակացություն։

Նախագծով ամփոփում ենք դատավորների և դատաիրավական մարմինների բարեվարքության այն ոդիսականը, որը սկսվել էր դեռևս 2019 թվականին՝ չբացառելով, որ հետագայում ևս լրացուցիչ փոփոխություններ կարող ենք անել այն նախագծերում, որոնք ավելի կընդգծեն հակակոռուպցիոն ռազմավարությունը»,- ընդգծեց ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։

Հայաստան դատավոր

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին