Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում մարտի 6-ին կշարունակվեն 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումները։
Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալը» կընդունի գերմանական «ՌԲ Լայպցիգին»։
«Մանչեսթեր Սիթին» կհյուրընկալի դանիական «Կոպենհագենին»։
Հանդիպումները կմեկնարկեն Երեւանի ժամանակով կեսգիշերին։
Արքայական ակումբն առաջին խաղում «ՌԲ Լայպցիգին» հաղթել է 1:0 հաշվով, «Մանչեսթեր Սիթին» «Կոպենհագենին» պարտության է մատնել 3:1 հաշվով։