f

Անկախ

«Փաստ». Որոշումը կայացված է. «հարմար պահից» կհարկվեն ոչ միայն «խոպանչիները», այլև գյուղատնտեսությամբ զբաղվողները


«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ, այսպես կոչված, «խոպանչիների հարկի» մասով իշխանությունները «զադնի» են դրել և համապատասխան նախագիծ են ներկայացնելու հանրային քննարկման: Եվ ահա, հայտնի դարձավ, որ շրջանառության մեջ է դրվել մի նախագիծ, որով «խոպանչիների»՝ դրսում ստացած եկամուտները չեն համարվի եկամտային հարկով հարկման օբյեկտ, եթե հաշվետու տարվա ընթացքում նրանց ստացած եկամուտները չեն գերազանցում 12 միլիոն դրամը։

Ըստ էության, սա փաստացի «թոզփչոցի» է, քանի որ նախ՝ այս պայմանը կիրառվելու է միայն 2020-2023 թվականների համար, երկրորդ, մեր ունեցած տեղեկություններով, իշխանությունները հստակ որոշում ունեն լիարժեք կիրառել օրենքի դրույթը, համաձայն որի, «դրսում» աշխատածները Հայաստանում վճարելու են տվյալ երկրում վճարած եկամտահարկի ու մեր երկրում գործող հարկային տոկոսադրույքի տարբերությունը: Պարզապես, հաշվի առնելով, որ առաջիկայում սպասվում են «կարևոր» իրադարձություններ, այդ թվում՝ նոր Սահմանադրության ընդունում, ընտրություններ (չի բացառվում նաև արտահերթ), այսպես կոչված՝ «խաղաղության պայմանագրի» հնարավոր ստորագրում և այլն, զայրույթի նոր օջախներ չստեղծելու համար թեման առժամանակ «սառեցվել» է: Սակայն հարմար պահի վերադառնալու են խնդրին:

 

 

Ավելին, մեր տեղեկություններով, իշխանությունները մշակում են այնպիսի փոփոխություններ, որոնք հարկային դաշտ կբերեն նաև գյուղատնտեսությունը: Այսինքն, ինչպես կառավարության կուլիսներում են կես կատակ-կես լուրջ նշում, «ոչ մի կիլոգրամ կարտոֆիլ չի պլստալու», այն է՝ գյուղմթերք արտադրողներն իրենց աճեցրած ամեն կիլոգրամ բերքի համար հարկ են վճարելու: Սակայն վերոնշյալ պատճառներով առայժմ դա ևս չեն հրապարակայնացնում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

հարկեր գյուղատնտեսություն խոպանչիներ Հայաստան

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին