Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաձայնեցրել է երկրի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի թեկնածությունը Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի համար։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը։
«Հինգշաբթի օրը՝ 2024 թվականի մարտի 7-ին, Ուկրաինայի նախագահը համաձայնեցրել է Վալերի Զալուժնիի թեկնածությունը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնի համար։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը բրիտանական կողմին ագրեմանի համապատասխան հարցում է ուղարկել»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։