Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Օդեսա կատարած այցի ժամանակ քաղաքին հարվածած ռուսական հրթիռն ընկել է նրանից մոտ մոտ 300-400 մետր հեռավորության վրա։ Այս մասին Զելենսկին ասել է իտալական «Rai 1» հեռուստաալիքի «Cinque minuti» ծրագրին տված հարցազրույցում։
«Հրթիռը շատ արագ տեղ հասավ, օդային տագնապի ազդանշանը սկսեց աշխատել, բայց շատ կարճ, քանի որ հարվածը, ինչպես հասկանում ենք, օկուպացված Ղրիմից էր հասցվել։ Ուստի, խմբերը չկարողացան շատ արագ արձագանքել»,- ասել է Զելենսկին, հաղորդում է «Unian»-ը։