Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելել է Ստամբուլի նավաշինարան, որտեղ նրան ցույց են տվել Ուկրաինայի համար «Ada» դասի հետախուզական ռազմանավի կառուցման ընթացքը, հայտնում է Unian-ը։
«Հետման Իվան Վիգովսկի» հետախուզական ռազմանավը զինված է լինելու «MICA VL» հակաօդային պաշտպանության համակարգով, 76 և 35 մմ տրամաչափի թնդանոթներով, հականավային թեւավոր հրթիռներով և «Murene 90 Impact» տիպի տորպեդներով։
Հետախուզական նման երկու ռազմանավրի կառուցման պայմանագիրը Թուրքիայի հետ կնքվել է դեռ 2021 թվականի սեպտեմբերին։ Առաջին հետախուզական ռազմանավը կառուցվել է 2022 թվականի հոկտեմբերին։